Արցախի նորանշանակ պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների ու Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:

Ողջունելով ներկաներին՝ պետնախարարը նշել է, որ տարածքային համաչափ զարգացումը ԱՀ կառավարության առաջնահերթությունների թվում է և պարենային, էներգետիկ անվտանգության ու ռազմավարական նշանակության այլ հարցերում հաջողություներ ունենալու հիմնական պայմանն արդյունավետ կառավարումն է:

«Հատկապես շրջաններում ենթակառուցվածքների զարգացման ու սոցիալ տնտեսական իրավիճակի բարելավման ծրագրերը իրականացվելու են անշեղ: Մեր խնդիրն է, որպեսզի շրջանային վարչակազմերը կարողանան լուծել իրենց առջև ծառացած առաջնային կարևորության սոցիալական խնդիրները:
Գյուղաբնակ մեր հայրենակիցը չպետք է անհարմարություններ կրելով ու միջոցներ վատնելով հասնի մայրաքաղաք՝ այս կամ այն կառույցում փնտրելով իր խնդրի լուծումը» – նշել է Գուրգեն Ներսիսյանը:

Պետնախարարը արդի մարտահրավերների համատեքստում կարևորել է շրջաններում ու մայրաքաղաքում խնդիրների շարունակական գույքագրման աշխատանքները և պատասխանատուներին հանձնարարել հրատապ լուծում պահանջող խնդիրները ներկայացնել կարճ ժամկետում: Որպես առաջնահերթություն՝ անդրադարձ է կատարվել գարնանացան աշխատանքների ընթացքին: Քննարկվել են դիզվառելիքի պահանջվող ծավալի և սերմացուների ձեռքբերման ու մատակարարումներն ապահովելու հարցեր:

Պետնախարարը շրջվարչակազմերի ղեկավարներին հանձնարարել է վաղը խորհրդակցություն հրավիրել վարչակազմերի աշխատողների մասնակցությամբ և փոխանցել անշեղ աշխատանքային կարգապահություն ապահովելու՝ աշխատանքային ռեժիմի, փոխհարաբերությունների, քաղաքացիների պատշաճ ընդունելություն և շփումների ընթացքում հանրային ծառայողին հարիր վարք ցուցաբերելու իր պահանջը։

Շրջանների վարչակազմերի ղեկավարների հետ հանդիպումներն ու խորհրդակցությունները լինելու են պարբերաբար։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Բացառված է, որ լինի կոռուպցիոն դեպք, ու պատշաճ մակարդակով քննության չառնվի». վարչապետ

Հաջորդը

Սուրեն Պապիկյան այցելել է հարավարևելյան սահմանագոտի

Առնչվող նյութեր
Դիտել

Ղարաբաղում տուժած ևս 5 պացիենտ բուժումը շարունակելու է արտերկրում

Արտասահմանցի գործընկների և առաջատար կլինիկաների հետ գործակցության արդյունքում Լեռնային Ղարաբաղում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած ևս 5…
Դիտել

Վերջնական համաձայնությունը կլինի պատմական և կբխի Հայաստանի ու Ադրբեջանի շահերից.Բլինքեն

Վաշինգտոնում ավարտվել են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների քառօրյա բանակցությունները։  ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ամփոփելով բանակցությունների արդյունքները՝ նշել է,…
Դիտել

Արցախից 10 բուժառու տեղափոխվել է Հայաստան

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառու ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share