Բայրամովը դրական է գնահատում բրյուսելյան առաջիկա հանդիպումը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը անդրադարձել է Բրյուսելում մայիսի 14-ին կայանալիք Նիկոլ Փաշինյան – Իլհամ Ալիև – Շառլ Միշել եռակողմ հանդիպմանը և բանակցություններին։ 

Բայրամովը, մասնավորապես, նշել է. «Ընդհանուր առմամբ, դրական ենք գնահատում այս գործընթացը։ Այո, երբեմն լինում են դադարներ կամ ձգձգումներ բանակցային գործընթացում։ Մեր մոտեցումն այս հարցում միշտ կայուն ​​է և հետևողական․ մենք բանակցային գործընթացի և կարգավորման կողմնակից ենք։ Ցավոք, Հայաստանից պարբերաբար հնչում են անհամապատասխան, հակասական հայտարարություններ։ Խաղաղության բանակցություններում գրեթե 6-ամսյա ընդմիջում է եղել։ Վերջերս վերսկսվել են բանակցությունները միջազգային միջնորդների մասնակցությամբ։ Ընդմիջումից հետո առաջնորդների մակարդակով առաջիկա հանդիպումը դրական ենք գնահատում, բանակցությունների և գնահատականների համար շատ ժամանակ չի մնացել»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեկնարկել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ հատվածի շինարարությունը

Հաջորդը

«Նեմեսիս»-ի արձանի մասին վարչապետին չէի ասել. Հրաչյա Սարգսյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ֆրանսիայի հայազգի քաղաքացիները վերահաստատում են իրենց աջակցությունը Հայաստանի ազատագրմանը Ռուսաստանից

Ֆրանսիական սփյուռքի ֆրանսահայ քաղաքացիների համատեղ հռչակագիր, «Le Mouvement Arménien» Մենք՝ Եվրոպայում բնակվող Ֆրանսիայի հայազգի քաղաքացիներս, հաշվի առնելով վարչապետի…
Դիտել

ՀՀ-ում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share