Բացահայտվել են կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու դեպքեր

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Է. Խ.-ն, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» գրանցման-հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնի ավագ տեսուչի պաշտոնը, վարորդական վկայական ստանալու համար դիմած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար Ս. Գ.-ի օժանդակությամբ ստացել է ընդհանուր շուրջ 390.000 ՀՀ դրամ կաշառք:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակիչ Ս. Գ.-ն և Հ. Հ.-ն քաղաքացիներ Ս. Թ.-ին և Ռ. Հ.-ին ուղղորդել են ՃՈ տեսուչին կաշառք տալու դիմաց ձևական բնույթ կրող քննություններով վարորդական վկայականներ ստանալու հարցում: Այնուհետև հիշյալ քաղաքացիները Ս. Գ.-ի և Հ. Հ.-ի միջոցով որպես կաշառք ընդհանուր շուրջ 390.000 ՀՀ դրամ են փոխանցել ՃՈ ավագ տեսուչ Է. Խ.-ին:

Կաշառքի գումարը ստանալուց հետո տեսուչ Է. Խ.-ն, շահադիտական դրդումներից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և իր պաշտոնեական դիրքն օգտագործել ծառայության շահերին հակառակ, այն է՝ տեսական քննության ժամանակ վերը նշված դիմորդներին թույլատրել է օգտագործել տեխնիկական միջոցներ և դրանցով կապ հաստատել Ս. Գ.-ի հետ, ով նրանց թելադրել է տեսական քննության թեստի ճիշտ պատասխանները:

Այնուհետև Է. Խ.-ն կազմել է կաշառք տված անձանց կողմից քննությունները պատշաճ հանձնելու վերաբերյալ կեղծ արձանագրություններ, ինչի արդյունքում նշված անձինք սահմանված կարգի խախտմամբ ստացել են վարորդական վկայականներ:

Քրեական վարույթի շրջանակում ՃՈ տեսուչ Է. Խ.-ն, ինչպես նաև Ս. Գ.-ն, Հ. Հ.-ն և դեպքին առնչվող մի շարք այլ անձինք ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից:

23.03.2023թ.-ին Է. Խ.-ին մեղադրանք է ներկայացվել արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) և 308-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):  Մեղադրանք է ներկայացվել նաև Ս. Գ.-ին՝ արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ):

Նույն օրը քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ Է. Խ.-ի և Ս. Գ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որոնք բավարարվել են:

Նախաքննությունը շարունակվում է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ծանր հիվանդություններ ունեցող 12 քաղաքացի Արցախից տեղափոխվել է Հայաստան

Հաջորդը

Սուրեն Պապիկյանը հանդիպել է երկամյա ծառայությունն ավարտած ժամկետային զինծառայողների հետ

Առնչվող նյութեր
Դիտել

ՄՊՀ-ն ուսումնասիրել է պրոթեզների և օրթեզների շուկաները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկությամբ իրականացրել է ուսումնասիրություն աջակցող միջոցների տրամադրման ոլորտում՝ դիտարկելով «Վերին…
Դիտել

Հայտնի «Կոռուպցիոներն» ու կոռուպցիայի դեմ «Պայքարողները» աշխատում են միասին․Նորիկ Նորիկյան

Պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք 5 տարին բավարար չէ մի «Կաշառակերի» դատելու համար։ Այս մասին գրել…
Դիտել

Բազում հարցերի շուրջ վարչապետի պարզաբանումները նախաքննական մարմինը պետք է ստանա. Արթուր Դավթյան

Զոհված զինծառայողների ծնողները վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հաղորդում էին ներկայացրել Գլխավոր դատախազություն։ Հաղորդումը վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, որ…
Դիտել

Ընդդիմությունը հրաժարվել է տեղեկանալ բանակցային գործընթացից. Արթուր Հովհաննիսյան

«Դուք ականատես եք եղել, որ թե ՀՀ վարչապետը, թե այլ պաշտոնատար անձինք առաջարկով են հանդես եկել, որպեսզի ընդդիմությունը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share