Հայաստանում կկայանա Վլադիմիր Գլազունովի «Նվեր`սիրելի կնոջը» մոնոներկայացումը

Պոեզիա և երաժշտություն. Հայաստանում կկայանա Վլադիմիր Գլազունովի «Նվեր` սիրելի կնոջը» մոնոներկայացումը

Գարնան տոների կապակցությամբ հայ կանանց սպասվում է պոեզիայի անմոռանալի երեկո։ Մարտի 9-ին, ժամը 19.00-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա Ռուսական պոեզիայի անզուգական վարպետ, հաղորդավար Վլադիմիր Գլազունովի պոետիկ մոնոներկայացումը։

«Նվեր` սիրելի կնոջը» ներկայացումը կուղեկցվի կոմպոզիտոր Սերգեյ Սիրոտինի (Կիպրոս) երաժշտությամբ։

Երեկոյի ընթացքում կհնչեն ինչպես ժամանակակից այնպես էլ ռուս դասականների ստեղծագործություններ։ Հատկանշական է, որ ուղեկցվող երաժշտության մեծ մասը գրվել է հատուկ այս ներկայացման համար։

Նշենք, որ Վլադիմիր Գլազունովի և Սերգեյ Սիրոտինի համագործակցությունը սկսվել է 2019 թ-ին, որի արդյունքում թողարկվել է մի քանի աուդիոգիրք, ելույթ են ունեցել ՌԴ 10 քաղաքներում, հյուրախաղերով հանդես եկել Ղազախստանում և Ղրղզստանում։ Հայ հանդիսատեսի առաջ արվեստագետները ելույթ կունենան առաջին անգամ։

Սերգեյ Սիրոտինը երաժիշտ և կոմպոզիտոր է, ով հայտնի է որպես Golden Light Orchestra նախագծի հեղինակ։ Կոմպոզիտորը գրել է ավելի քան երկու հարյուր ստեղծագործություն, որոնք հրապարակվել են ամբողջ աշխարհում։

Վլադիմիր Գլազունովը ռուս հեռուստահաղորդավար, պրոդյուսեր և ռեժիսոր է։ Լայն հանրությանը ավելի հայտնի է որպես «Ծնված ԽՍՀՄ» հաղորդաշարի մշտական հաղորդավար, որը հեռարձակվում է «Կարոտ» հեռուստաալիքի ուղիղ եթերում։ Գլազունովն ունեցել է ավելի քան 4000 ուղիղ եթեր ամենավառ արվեստագետների, բանաստեղծների, քաղաքական գործիչների, գրողների, արվեստագետների, մարզիկների և երաժիշտների հետ։

Արդեն մի քանի տարի է՝ արտիստը հանդես է գալիս որպես ժամանակակից պոեզիայի ընթերցող։ Ժամանակակից բանաստեղծների արվեստը խթանելու համար Վլադիմիր Գլազունովին շնորհվել է «Ստեղծելով աշխարհը» Համառուսաստանյան արվեստի 1-ին մրցանակ՝ «Գրականության ոլորտում ունեցած ավանդի համար» անվանակարգում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը աշխարհում․ կրթությունից աշխատաշուկա

Հաջորդը

Կովկասում Հայաստան-Ադրբեջան պատերազմից հետո խաղաղության համար կարևոր հնարավորություն է ստեղծվել

Առնչվող նյութեր
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղաղության կառուցմանն աջակցելը համարում եմ իմ հիմնական քաղաքական հանձնառությունը. Փաշինյան

«Ես ԵԽ եմ եկել հետևյալ հիմնական ուղերձով․ մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասն, ունի խաղաղության կարիք, այսինքն, մի վիճակի կարիք,…
Դիտել

Կառավարությունում քննարկվել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման մոդելը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման մոդելը: Խորհրդակցության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share