Աղդամի ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը

Աղդամի ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը․ տեղի է ունեցել կենտրոնի փակման հանդիսավոր արարողություն։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Նշվում է, որ արարողությանը ներկա են եղել Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ Լևենթ Էրգյունը, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովը և այլոք։

Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը իր գործունեությունը սկսել էր 2021 թվականի հունվարից։ Աղդամում ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոն ստեղծելու մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել արցախյան 44-օրյա պատերազմից հետո։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ես նկատել եմ իմ աշխատակազմի թիրախավորման տարատեսակ դեպքեր. Անահիտ Մանասյան

Հաջորդը

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը

Առնչվող նյութեր
Դիտել

Սիսակ Գաբրիելյանը և Էլիսո Բոլկվաձեն մշակույթի ոլորտի համատեղ հուշագիր են ստորագրել

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Թբիլիսիում գտնվող Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի…
Դիտել

Քննարկվում է սովետական ժամանակ գործող ենթակառուցվածքների վերականգնման հարցը․ Մհեր Գրիգորյան

Ազգային ժողովում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադառնալով տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հարցին, նշել է, որ հիմնականում քննարկվում են երկաթծային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share