ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ ժողովուրդը չի պատրաստվում հներին վերադարձնել․ Ալեն Սիմոնյան

Հայաստանի Հանրապետությունը միակողմանի զիջումների չի գնում:   Այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցին՝ անդրադառնալով ընդդիմադիրների շարժմանը:

«ՀՀ-ն ֆիքսում է իր սահմանը և այդ գործընթացը շարունակվելու է այն քարտեզներով, որոնք ունեն իրավական հիմքեր»,- ասաց նա և նշեց, որ միջազգային նորմերին համապատասխան է արվում ամեն ինչ:

Ինչ վերաբերում է ընդդիմության պահանջներին, ապա նա ասաց, որ այդպես էլ քաղաքական առաջարկ չի լսել ընդդիմությունից:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ հաջորդ իշխանությունները կարող են ձևավորվել միայն ընտրությունների միջոցով: Նա վստահություն հայտնեց, որ ՀՀ ժողովուրդը ամեն ինչ շատ լավ հասկանում է:

«Ես վստահ եմ, որ ՀՀ ժողովուրդը վստահում է  սահմանազատման և սահմանագծման գործընթացին, գիտի, որ Հայաստանը պետք է խաղաղության մեջ ապրի, պատերազմ չի ուզում, չի պատրաստվում հներին վերադարձնել իշխանությանը, չի պատրաստվում կրոնապետության գնալ, չի պատրաստվում եկեղեցու որոշ  անդամներին դիտարկել որպես քաղաքական գործիչ, որն ըստ ինձ անընդունելի է, և հասկանում է, որ եկեղեցին, Աստվածը, հույզերը, այն էմոցիաները, որոնք ունենք որպես քրիստոնյա մարդիկ, և անհատները, որոնք այսօր քաղաքական շահ են սպասարկում, դրանք տարբեր բաներ են և դրա համար ես չեմ հավատում, որ ՀՀ ժողովուրդն իր իմաստնությունը կորցրել է»,- ասաց նա:

ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԸ

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևանի մետրոպոլիտենը մայիսի 13-ից կաշխատի մինչև կեսգիշեր

Հաջորդը

ՀՀ վարչապետը հանդես կգա մամուլի ասուլիսով

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանը շարունակում է փակ պահել ճանապարհը

Սոցիալական հարթակներում տարածվող տեղեկությունները, թե իբր Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բացվել է, ապատեղեկատվություն է։ Ադրբեջանը շարունակում է փակ…
Դիտել

ՄԻՊ մշտադիտարկում Տավուշի մարզում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հուլիսի 26-ին մշտադիտարկման այցեր են իրականացրել Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Այգեպար,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share