Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը «Պարզ լճի» տարածքում հանդիպել է խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին:

Հանդիպման ընթացքում վարչապետը մասնակիցների հետ քննարկել է մրցաշարի կազմակերպմանը, ձևաչափին, մարզերում անցկացված նախնական փուլերի արդյունքներին վերաբերող հարցեր:

Մրցաշարի մասնակիցները և նրանց մարզիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին նման նախաձեռնության համար և հավելել, որ նման մրցաշարերը մեծ հետաքրքրվածություն ունեն դպրոցականների շրջանում:

Նիկոլ Փաշինյանը բոլորին մաղթել է հաջողություններ և հորդորել շարունակել զբաղվել սպորտով, իսկ կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի համայնքներում ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ:

Եզրափակիչ փուլին կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին կմասնակցի 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք կհաղթահարեն 5000 մետր մրցատարածությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լուկաշենկոյի օդանավը վայրէջք է կատարել Ֆիզուլիի օդանավակայանում

Հաջորդը

Կիրանցում բողոքի ակցիայի երկու մասնակից է ձերբակլավել

Առնչվող նյութեր
Դիտել

ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացը

Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հայտարարել է․ «Ողջունում ենք 1991 թվականին Ալմա–Աթայի…
Դիտել

Փոփոխություններ՝ «Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված կարանտին սահմանելու մասին» որոշման մեջ

«Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1514-Ն որոշման մեջ փոփոխություններ են կատարվել:…
Դիտել

Իսրայելը և Շվեդիան բարելավում են հարաբերությունները 20 տարվա տարաձայնություններից հետո

Շվեդիայում պատմական այցով գտնվող Իսրայելի արտգործնախարար Էլի Կոհենը մայիսի 15-ին հանդիպել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share