«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում» (լուսանկարներ)

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ում իրականացրած վերահսկողության ընթացքում նմուշառում են կատարել «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաների մի քանի տեսակներից (ООО «Тимоша», Россuя, Ростовская обласmь)`

✔️«Հալվա արևածաղկի» 250գր, արտադրված՝ 20․02․2024թ, պիտանի է մինչև 20․10․2024թ,

✔️ «Հալվա արևածաղկի չամիչով» 250 գր, արտադրված՝ 17․01․2024թ պիտանի է մինչև 17․09․2024թ,

✔️ «Հալվա արևածաղկի գետնանուշով» 250գր, արտադրված՝ 23․02․2024թ․ պիտանի է մինչև 23․10․2024թ,

✔️ «Կոզինախ արևածաղկի ֆրուկտոզայով» 110 գր, արտադրված՝ 28․01․2024թ, պիտանի է մինչև 28․06․2024թ,

✔️ «Հալվա արևածաղկի» 250 գր, արտադրված՝ 25․02․2024թ․ պիտանի է մինչև 25․10․2024թ,

✔️ «Կոզինախ արևածաղկի» 150 գր, արտադրված՝ 25․02․2024թ․ պիտանի է մինչև 25․08․2024թ,

✔️ «Հալվա արևածաղկի օդային» 200 գր, արտադրված՝ 15․02․2024թ․ պիտանի է մինչև 15․10․2024թ:

Նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության:

Արդյունքում պարզվել է, որ նշված ապրանքնատեսակները «Կադմիում» ցուցանիշով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:

Տեսչական մարմնի կողմից տրվել է «Արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին» կարգադրագիր։

Հաշվի առնելով հանրային շահը, ինչպես նաև նկատի ունենալով, որ նշված ապրանքատեսակները ներմուծողի՝ «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ի, կողմից մատակարարվել են այլ տնտեսավարող սուբյեկտների և ետկանչի համար կպահանջվի որոշակի ժամանակ՝ հորդորում ենք սպառողներին չգնել նշված վտանգավոր սննդամթերքը և, դրանցից որևէ մեկը որևէ խանութում նկատելու դեպքում, տեղեկացնել Տեսչական մարմնի թեժ գծի 118 անվճար հեռախոսահամարով, կամ գրել ssfs@ssfs.am էլեկտրոնային հասցեին կամ ՍԱՏՄ ֆեյսբուքյան էջին:

Նշենք նաև, որ հիշատակված արտադրատեսակների վտանգավորության վերաբերյալ գրություն է ստացվել նաև Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարությունից:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է Երևանի քաղաքապետարանին

Հաջորդը

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նա ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել…
Դիտել

Սողանք Վրաստանում․ կան զոհեր և անհետ կորածներ

Նախօրեին Վրաստանի Օնիի մունիցիպալիտետում՝ Շովի հանգստավայրի տարածքում տեղի է ունեցել սողանք՝ «Սանսենտ շովի» հյուրանոցի մոտ։ Այս պահին առկա…
Դիտել

Սևակ Խանաղյանի մենահամերգն ու ամուսնության առաջարկը կազմակերպչին

Սևակ Խանաղյանի՝ 2023 թվականի առաջին մենահամերգը հայրենիքում սպասված էր իր երգարվեստի սիրահարների համար: FoodPark by Downtown-ի դահլիճը լեփ-լեցուն…
Դիտել

Երևանում կանխատեսվում է մինչև +42 աստիճան տաքություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Օգոստոսի 10-14-ի ցերեկը՝ ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share