Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է Երևանի քաղաքապետարանին

Երևանի ավագանին քննարկում է «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի կողմից նվիրաբերված անշարժ գույքն ընդունելու հարցը։

Ըստ որոշման հիմնավորումների՝ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի գործադիր տնօրենը Երևանի քաղաքապետին հասցեագրված 2024 թվականի մարտի 20-ի գրությամբ հայտնել է, որ հիմնադրամը պատրաստակամություն է հայտնում համապատասխան հասցեներում գտնվող անշարժ գույքերը նվիրաբերել Երևան համայնքին՝ պայմանով, որ նշված անշարժ գույքերում կառուցապատման աշխատանքներ չեն կատարվելու, այլ անձանց չեն փոխանցվելու և օգտագործվելու են միայն բարեկարգման նպատակով:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, թե նվիրաբերությամբ ընդունվող տարածքներում կառուցապատման աշխատանքներ ոչ նորմատիվային տեսանկյունից, ոչ ճարտարապետական տեսանկյունից չեն կարող նախատեսվել։ Ըստ նրա՝ այնտեղ նաև որպես մշակութային հուշարձան սահմանափակումներ կան։

Իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանն էլ տեղեկացրել է, որ եթե նվիրաբերության պայմանները խախտվեն, նվիրաբերողը կարող է այն ետ պահանջել. «Եթե 100 տարի հետո լինի քաղաքային իշխանություն, որ այդ պայմանի հետ համաձայն չի լինի, նվիրաբերողն իր հողամասը պարզապես ետ կվերցնի»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իտալական ֆիլմը երջանկության բանաձևի մասին

Հաջորդը

«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում» (լուսանկարներ)

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությանը մենք հակադրում ենք սեփական հողում ազատ ապրելու մեր հստակ վճռականությունը. Գուրգեն Ներսիսյան

Այսօր Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղու՝ Հայաստանի Հանրապետության սահմանին միացող ճանապարհահատվածը (Լաչինի միջանցքում) և սկսել…
Դիտել

Մենք կանգնած ենք ձեր ժողովրդի կողքին. ԱՄՆ կոնգրեսականների ուղերձը՝ Արցախի անկախության օրվա առթիվ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիրը, Դեյվիդ Վալդաոն և Ադամ…
Դիտել

Երթևեկության կազմակերպման փոփոխություն․ՃՈ

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Գայի պողոտա-Մոլդովական փողոց-Լվովյան փողոց խաչմերուկում 2021թ. հոկտեմբերի 1-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:…
Դիտել

Արտաշատի մանկապարտեզներից մեկում սննդային թունավորման դեպք է եղել

Մայիսի 18-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության Արտաշատի բաժին «Արտաշատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ թունավորում չճշտված ախտորոշմամբ 14…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share