Երբ կնոջ փոխարեն խոսում են նրա գեղեցկության «ընկերները»


Այդ մեծերն են ասում՝գեղեցկությունը զոհեր է պահանջում, իսկ ա’յ արհեստական բանականությունը պնդում է՝ գեղեցկությունը պահանջում է ինքնավստահություն: Ու քանի որ գործ ունենք արհեստական բանականության հետ, եկեք ստեղծենք արհեստական իրականություն:

Զարդը, բույրն ու գույնը…. ի՞նչը կկարևորեն գեղեցկության մեջ: Բնական է, որ ներքին մղումով ամեն մեկը հենց իրեն է առաջնային համարում, ու այստեղից սկսվում է մեծ վեճը:

Զարդը կարևորում է իրեն, չէ՞ որ օբսիդիանից է՝ գեղարքունիքյան մոտիվներով:

-Իմ կարծիքով ոչ միայն կնոջը, այլև առհասարակ մարդուն գեղեցկացնում է իր ներքին աշխարհը, քանի որ աշխատանք է կատարել հոգեկան աշխարհի, աշխարհայացքի զարգացման և գեղեցիկի ընկալման գործում: Իսկ բնության հետ ներդաշնակ լինելը առաջին հերթին բնությանը չվնասելն է, պետք է միայն բարին արարենք , եթե օգուտ չենք կարող տալ, գոնե, չվնասենք բնությանը՝ մեր մասնիկին,- ասում է զարդերի հեղինակ, «Liavet»-ի հիմնադիր Լիլիթ Ավետյանը:

Շրթներկը պնդում է՝ կարևորը կարմիրն է: Նախ՝ կարմիրը արքայական գույն է, իսկ Որդան կարմիրը՝ Արարատյան դաշտից: «Vordan karmir by Malkhasyan» ընկերության հիմնադիր Սիլվա Մալխասյանին հենց այս կարմիրն է ոգեշնչել՝ կանանց ազնվավայել ներկայացնելու համար:

-Ես զարմանում եմ այն աղջիկների վրա, որոնք երբևիցե կարմիր շրթներկ չեն օգտագործել. ապշում եմ՝ ինչպես են դիմանում, քանի որ կարծում եմ կարմիրն ամենականացի գույնն է, որն աշխարհը ստեղծել է երբևիցե,- ասում է Սիլվան:

Երբ զարդն ու շրթներկը քննարկում են օրվա՝ կանացիության և գեղեցկության հարցը, զգում են՝ իրենց շուրջ մի տարօրինակ բույր է տարածվում: Ավելի ճիշտ, սա «Հո» տառն է: Բույրերը 24-ն են՝հայկական այբուբենի տարբեր տառերով: «Հո»-ի վերին նոտան ծխախոտն էր, ֆրանսերեն ասած՝ նրան շարմ էր տալիս համեմունքը: Միջին նոտան արդեն ծխախոտն էր վանիլի, տոնիկայի հատիկների և կակաոյի խառնուրդներով, որն անտարբեր չի թողնի քաղցրի սիրահարներին, իսկ բազայինը՝ արդեն չորացրած մրգերով ու փայտով հարստացված նոտան էր:

«Emma Veled»-ի հիմնադիր Էմմա Խաչոյաննն է շեշտում, որ հայկական բույրերն ու ֆրանսիական հմայքը ստեղծում են բոլորովին նոր մոտիվներ:

-Մենք համագործակցում ենք ֆրանսիական լավագույն գործարաններից մեկի հետ, որակի վրա չենք կասկածում, քանի որ տվյալ գործարանի հետ համագործակցում են աշխարհահռչակ օծանելիքների բրենդներ: Գործարանը գտնվում է Գրաս քաղաքում, իսկ Գրասն էլ բոլորիս հայտնի է՝որպես օծանելիքի արդյունաբերության քաղաք,-ասում է Էմման:

Գեղեցկության «ընկերները» ստեղծում են կնոջ գեղեցիկ կերպարը. կինը հայելու առջև է, իսկ նրա հետևում՝ գույնը, զարդը և բույրը, որոնց հեղինակները կկիսվեն գեղեցիկ կնոջ պատկերով.

-Գեղեցիկ կնոջը տենում եմ փայլուն մազերով, խնամված մաշկով և փայլուն աչքերով, այսինքն՝ երջանիկ, իսկ ներկայանալի պարտադիր պայմանը նրա ինքնավստահությունն է,- ասում է Սիլվա Մալխասյանը:

-Ինձ համար խնամված կինն է գեղեցիկ, քանի որ բնությունը ստեղծում է բոլորիս յուրովի, և ամեն մեկը չէ, որ կարող է հպարտանալ անթերի գեղեցկությամբ, բայց արդեն խնամված լինելը մեր ձեռքում է: Եթե նա խնամված է, ուրեմն հարգում է իրեն և պահանջում նույն հարգանքը նաև դիմացինից,- նշում է Լիլիթ Ավետյանը:
Իսկ Էմմա Խաչոյանը այս ամենը տեսնելով է, որ կցանկանար.
-…. մեր սարերի, լեռների այդ բնության լուրահատուկ բույրը ստեղծել…

Ու մեր առջևում կանգնում է կինը, որին շրթներկը ինքնավստահություն է տալիս, բնական քարից զարդը՝ բնության հետ ներդաշնակություն հաղորդում, իսկ օծանելիքը՝ հուշում նրա նրբագեղության մասին:

Հեղինե Մխիթարյան, ՀՊՄՀ, Լրագրության բաժին

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի 5-րդ շարասյունն ու «ղարաբաղյան կլանը» անզիջում պայքար են մղում Հայոց պետականության դեմ. Շիրինյան

Հաջորդը

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը

Առնչվող նյութեր
Դիտել

Կիրակի օրերին կարմիր գծերում մեքենա կայանելն անվճար կլինի

Երևանում «Ա» և «Բ» գոտիներում կահավորված վճարովի ավտոկայանատեղում (կարմիր գծերով նշված) կիրակի օրերին կայանումն անվճար կլինի։ Որոշումն ընդունվեց ավագանու փետրվարի…
Դիտել

Քննարկվել են հողային բարեփոխումներին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հողային բարեփոխումներին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ…
Դիտել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը արտահերթ զեկույց է հրապարակել

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արտահերթ զեկույցում նշվում է, որ ադրբեջանական իշխանությունները կատարել են մարդկության դեմ ուղղված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share