Իտալական ֆիլմը երջանկության բանաձևի մասին

Ինչպես ասում են, ֆիլմերը սիրում են սովորեցնել… սովորեցնել ճիշտ ապրել, փնտրել բարին ու դառնալ տարբերվող` միապաղաղ կյանքում։ Ֆիլմեր կան, որոնց վերնագրերն անգամ հուշում են մարդուն կյանքի մոտիվացիան թարմացնելու` երջանկության որոնումների  մասին, որոնցից  մի  իտալական ֆիլմ չվրիպեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «աչքից»։ Ինստիտուտը Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համագործակցության շրջանակում կազմակերպեց  իտալական «Երջանկությունը բարդ համակարգ է» ֆիլմի դիտումը, որին ներկա էին ուսանողներ, դասախոսներ և կինոյի արվեստով հետաքրքրվող այլ անձինք։

Ֆիլմի վերնագիրը գուցե հուշում է, որ այն պատմում է երջանկության մասին, սակայն յուրաքանչյուր դիտող կարող  է այն ընկալել յուրովի, ինչպես ընդունված է  ցանկացած ֆիլմի պարագայում։ Սա ֆիլմ է, որը ներկայացնում է  հին ու նոր սերնդի փոխըմբռնման, հարաբերությունների հավասարակշռման և կյանքի որակները իմաստավորված օգտագործելու մասին, ինչի արդյունքում մարդիկ կարող են իրենց երջանիկ զգալ։

Ռեժիսոր Ջանի Զավասիի ֆիլմը դիտելիս գուցե նկատեք, որ մեծամասամբ մարդկանց փոխարեն խոսում են նրանց  ժեստերը, անգամ դեմքի միմիկաները ` փոխանցելով դիտողներին իրենց ներսում կատարվողը։ Իսկ թե ինչ է  կատարվում ներսում, հարաբերական է  հստակ պատասխանել, բայց և հատկանշական, որ խոսքը, անշուշտ, մարդկային հարաբերությունների, սոցիալական և հասարակական խնդիրների տատանումների ու դժվարություններից չխուսափելու մասին է։

Ֆիլմի գլխավոր հերոս Էնրիկո Ջուսթիին մարմնավորող Վալերիո Մաստանդրեան իտալական ֆիլմարտադրության մեջ վերջին տարիներին  մեծ հեղինակություն ու ճանաչում է վաստակել,  որն իր խոսքում նշեց նաև միջոցառմանը ներկա գտնվող  Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Րիզոն։

Ֆիլմի մասին նա հավելեց, որ այն պատմում է մի հերոսի մասին, որը փոքր հասակում հոր կողմից հոգեբանական վնասվածք ունենալով, կարողանում է  հաղթահարել հասուն տարիքում ու գտնել երջանկություն, չէ՞ որ ինչպես դեսպանն է ասում` «մարդկանց նպատակն է երջանկություն ունենալը»:  

Երջանկության որոնումներում մարդիկ կարող են սխալվել, որը բնական երևույթ է, ինչի մասին ֆիլմում ասվում է.«Քանի դեռ ողջ ես, պիտի սխալվես»: Սխալվում ենք, քանի որ կատարյալներ չկան, իսկ երջանկության մեջ առանձնանում  է ոչ թե կատարելությունը, այլ պարզությունը, որի մասին ֆիլմի հերոսներից մեկը անկեղծանում է .«Պարզության մեջ կգտնենք աստվածություն»: Ու սա, թերևս, լավագույն արտահայտությունն է  մեկ անգամ ևս հիշեցնելու հասարակությանը, որ աշխարհում ամենը յուրահատուկ է  իր պարզությամբ, իսկ գեղեցիկ` տարբերվողականությամբ։ Գուցե երջանիկ լինելուն հենց պարզությու՞նն է մեզ պակասում….

Հեղինե Մխիթարյան, ՀՊՄՀ Լրագրության բաժին 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Անահիտ Մանասյանն այցելել է Տավուշի մարզ

Հաջորդը

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է Երևանի քաղաքապետարանին

Առնչվող նյութեր
Դիտել

Կայացել է «Ձեռքդ դիր սրտիդ՝ ես այդտեղ եմ» գրքի շնորհանդեսը

Օրերս  Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ հերոսների հիշատակին նվիրված` «Ձեռքդ դիր սրտիդ, ես այդտեղ…
Դիտել

ՀՀ-ի ակնկալիքները ՀԱՊԿ-ից պետք է շատ ավելին լինեն, քան ԵՄ-ից. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայմանը։ Փաշինյանն ասել է, որ ոչ միայն Ռուսաստանը,…
Դիտել

Արցախից այսօր երեք հիվանդ տեղափոխվել է Հայաստան

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share