Անահիտ Մանասյանն այցելել է Տավուշի մարզ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն ապրիլի 11-ին և 12-ին Տավուշի մարզում հանդիպումներ են ունեցել Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Բերքաբեր, Ոսկեպար, Ոսկեվան, Կիրանց բնակավայրերի բնակիչների և վարչական ղեկավարների հետ։

Վերջիններս Պաշտպանին մտահոգություններ են հայտնել առ այն, որ ադրբեջանական զինվորականների ներկայությունը ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ կվտանգի իրենց կյանքն ու անվտանգությունը, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը, կրթության իրավունքը, կզրկվեն իրենց ընտանիքների եկամտի աղբյուր անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից։ Բացի այդ, սահմանային բնակիչները ներկայացրել են մի շարք խնդիրներ` կապված իրենց սեփականության, կրթության և այլ հիմնական իրավունքներին առնչվող վտանգների հետ։

Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ բոլոր գործընթացներում պետության անվտանգության երաշխավորման հետ մեկտեղ պետք է առաջնային լինեն մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի երաշխավորմումն ու մարդու իրավունքների գերակայության հիմնարար սկբունքը։

Պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 12-ին Իջևանում հանդիպում է ունեցել նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ, քննարկվել են սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի մի շարք հարցեր: Տավուշի մարզ այցի շրջանակներում Պաշտպանն այցելել է զորամաս, քննարկել զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող առանձին հարցեր:

Միևնույն ժամանակ, սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ կրակոցների առնչությամբ Պաշտպանի աշխատակազմը Մովսես և Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրերում հավաքագրել է խախտումները հաստատող փաստեր և ապացույցներ (նկարները կցվում են): Առանձնազրույցներ են տեղի ունեցել սահմանային բնակիչների, այդ թվում՝ ադրբեջանական կրակոցների հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների սեփականատերերի հետ։

Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցները կրում են նաև խաղաղ բնակչությանն ահաբեկելու, մշտապես սթրեսային և տագնապային վիճակում պահելու նպատակ։ Այդ գործողությունները կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնաչության կյանքի իրավունքի և անվտանգության, արժանապատիվ պայմաններում ապրելու, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից:

Այցի շրջանակներում Տավուշի մարզի սահմանային բնակիչների կողմից բարձրացված խնդիրներն ու Պաշտպանին ներկայացված մտահոգությունները, ինչպես նաև իրականացված փաստահավաք աշխատանքների ընթացքում հավաքագրված փաստերն ամփոփվելու են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։ Դրանք կներկայացվեն ՀՀ պետական իրավասու մարմիններին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին և այլ դերակատարներին:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, այդ թվում` Տավուշի մարզային ստորաբաժանումը, շարունակում է մշտադիտարկումն ու աշխատանքները սահմանամերձ բնակավայրում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վթարի հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող. ՊՆ

Հաջորդը

Իտալական ֆիլմը երջանկության բանաձևի մասին

Առնչվող նյութեր
Դիտել

Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ՝ մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունից

Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Հայաստանի ներկայացուցիչները 3 մեդալ նվաճեցին։…
Դիտել

Երկրաշարժ Իրանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանի տարածքում

Սույն թվականի հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:08-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության…
Դիտել

Ստեփանակերտը մեկնաբանել է ադրբեջանցի գործչի հայտարարությունը

Ացախի նախագահի մամուլի խոսանկը մեկնաբանել է «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչվող ՀԿ ղեկավար Թուրալ Գյանջալիևի հայտարարությունը, ըստ որի նա…
Դիտել

Արտաշատի մանկապարտեզներից մեկում սննդային թունավորման դեպք է եղել

Մայիսի 18-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության Արտաշատի բաժին «Արտաշատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ թունավորում չճշտված ախտորոշմամբ 14…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share