Կայացել է «Ձեռքդ դիր սրտիդ՝ ես այդտեղ եմ» գրքի շնորհանդեսը

Օրերս  Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ հերոսների հիշատակին նվիրված` «Ձեռքդ դիր սրտիդ, ես այդտեղ եմ»  գրքի շնորհանդեսը։ Գրքի հեղինակը  ՀՊՄՀ-ի ուսանողուհի Ռուզաննա Մարգարյանն է։ Շնորհանդեսին ներկա էին պատերազմի մասնակիցներ, զոհվածների հարազատներ, ուսանողներ և դասախոսներ։ Շնորհանդեսը սկսվեց  հուզիչ կատարմամբ` ի հիշատակ զոհված տղերքի, որին հաջորդեց  հեղինակի ելույթը։

«Հայի ճակատին հավերժ փորագրվեց է պայքարը։ Պայքարել ամեն ինչի դեմ՝ ցավի, տառապանքի, նույնիսկ ինքներս մեր դեմ: Պայքարել ու երբեք չհանձնվել, այս է մեր խորագիրը»,- նշեց Ռուզաննա Մարգարյանը։

Ռուզաննա Մարգարյանը  պատերազմից հետո  սկսել է շատ անսպասելի գրել՝ թղթին հանձնելով իր ապրումներն ու զգացողությունները, ինչպես նաև մերօրյա հերոսների մասին պատմությունները , որոնք նա գրի է առել ծնողների, ընտանիքի անդամների հետ հանդիպումների ժամանակ։ 
Գրքի շապիկի պատկերը, ինչպես հեղինակը նշեց, պատահական չէր ընտրված։ Երեք ձեռքերը  խորհրդանշում են՝ խաչը, սուրբ հոգին և հավատը։


Իրենց ոգևորող խոսքով հանդես եկան պատերազմին մասնակից տղաները։ Իսկ շնորհանդեսի վերջում  հեղինակը  գրքեր նվիրեց զոհված զինվորների հարազատներին։

 Հեղինակ ՀՊՄՀ լրագրության բաժնի ուսանողուհի Լիլիթ Պետրոսյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քննարկվել են սահմանազատման գործընթացի վերաբերյալ հարցեր

Հաջորդը

Ջերմաստիճանը կնվազի․ սպասվում է՝ 0․․․-2 աստիճան

Առնչվող նյութեր
Դիտել

Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Փարիզի ավիացիոն ցուցահանդեսի» բացման արարողությանը

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 19-ին…
Դիտել

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Զելենսկու աշխատակազմի ղեկավարի հետ

Հոկտեմբերի 28-ին, Մալթայում կայացել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի…
Դիտել

Ադրբեջանի հոգևոր առաջնորդը մեղադրել է Գարեգին Բ կաթողիկոսին

Ադրբեջանի և, միաժամանակ, Կովկասի մահմեդականների առաջնորդ, ազգությամբ թալիշ Ալլահշուքյուր Փաշազադեն մեկնաբանել է Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ, ամենայն հայոց…
Դիտել

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գյումրու նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանի, նրա որդու և եղբոր նկատմամբ

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ 1999-2012 թվականներին Գյումրու քաղաքային համայնքի ղեկավար հանդիսացած Վ.Ղ.-ն, տեղյակ լինելով օրենսդրական արգելքի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share