Արմեն Գրիգորյանը հանդիպել է Զելենսկու աշխատակազմի ղեկավարի հետ

Հոկտեմբերի 28-ին, Մալթայում կայացել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հանդիպումը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը։ Այս առումով նշվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի առաջին հանդիպման կարևորությունը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին Գրանադայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։

Անդրեյ Երմակը, մասնավորապես, շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի սկզբին Կիևում կայացած Առաջին տիկնանց և պարոնների գագաթնաժողովին ՀՀ վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանի մասնակցության և ուկրաինացի դպրոցականների համար մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Նախագահի աշխատակազմի ղեկավարը հաստատել է ուկրաինական կողմի հանձնառությունը Հայաստանի հետ համագործակցության ամրապնդման հարցում, մասնավորապես, եվրաինտեգրման հարցերում։

Կողմերը շնորհավորել են միմյանց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի կազմում Հայաստանի և Ուկրաինայի ընտրվելու կապակցությամբ և քննարկել են երկու երկրների փոխգործակցությունը այդ կազմակերպության շրջանակներում և ընդհանուր՝ էներգետիկայի ոլորտում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

6 ոսկի, 7 արծաթ. հայ բռնցքամարտիկների նվաճումները Վրաստանում

Հաջորդը

Հատուցվել է Հայաստանի Հանրապետությանը պատճառված վնասի մի մասը՝ 208 մլն դրամը

Առնչվող նյութեր
Դիտել

Մայրապետյանին և կնոջը պատկանող Պուշկին 2 հասցեում գտնվող համայնքապատկան շենքն օրենքի խախտմամբ է օտարվել

Վարչական դատարանը 2023 թվականի հոկտեմբերի 13-ին վարույթ է ընդունել Դատախազության դիմումը, որով պահանջվում է անվավեր ճանաչել  Երևան քաղաքի…
Դիտել

Իրավապահ մարմինների ներկայացուցիչներն ունեն քաղաքական զսպվածության պարտականություն և դրա ցանկացած բնույթի խախտում հետապնդվում է օրենքով․ ՀՀ դատախազություն

Հայաստանի Հանրապետության դատախազության հայտարարությունը․ «Վերջին օրերին առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ներկայացուցիչներից հաճախակի հնչում են…
Դիտել

Արարատ Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ-ի ԳԱ 78-րդ նստաշրջանին և բարձր մակարդակի միջոցառումներին

Սեպտեմբերի 18-24-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին և բարձր մակարդակի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share