Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել Կիրանցում դանակով կատարած խուլիգանության համար

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ դանակի գործադրմամբ կատարված առերևույթ խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի 39-ամյա բնակիչ է:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 39-ամյա բնակիչը, լինելով Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրում կազմակերպված հավաքի մասնակից, 2024 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, թիրախավորել է նույն բնակավայրի վարչական տարածքում գտնվող՝ Երևան քաղաքից դեպի Կոթի բնակավայր ընթացող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որի երթևեկությունը դադարեցվել էր Կիրանց բնակավայրում հավաքի այլ մասնակիցների կողմից: Հավաքի մի խումբ մասնակիցներ, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, իրենց պետական իրավասու մարմնի գործառույթներ իրականացնելու իրավունք վերապահելով, մեքենայի բեռնախցիկը բացելու ապօրինի պահանջ են ներկայացրել մեքենայի վարորդին:

Առանց հիշյալ պահանջը կատարելու՝ ավտոմեքենայի բնականոն ընթացքին խոչընդոտելու նպատակով, 39-ամյա տղամարդը, նախապես ձեռք բերված գաղտնի փականով դանակի գործադրմամբ, որը փոխանցվել էր նրան հավաքի 17-ամյա մասնակցի կողմից, հարվածներ է հասցրել վերոնշյալ ավտոմեքենայի անվադողին: Արդյունքում՝ տևական ժամանակ խոչընդոտվել է ավտոմեքենայի բնականոն ընթացքը, հավաքի այլ մասնակիցների մոտ առաջացրել անհանգստություն, որի արդյունքում մեքենայի վարորդը ստիպված է եղել կատարել հավաքի մասնակիցների ապօրինի պահանջը՝ բացել մեքենայի բեռնախցիկը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 17-ամյա պատանուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-297-րդ հոդվածի 3-րդ մասով, ում նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, իսկ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով: Դատարանի կողմից որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը՝ համակցված բացակայելու արգելքի հետ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Հաջորդը

Բագրատ սրբազանը զբաղված է ՀՀ-ն սադրելով. Շիրինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Սյունիքում անվտանգային նոր համակարգ ձևավորելու խնդիր կա. Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը անդրադարձել է Գորիս-Կապան-Ճակատեն-Շիկահող-Մեղրի հատվածի անվտանգության խնդրին եւ «Ֆեյսբուքում» գրել․ «Շատ է խոսվում…
Դիտել

Դպրոցներում ահաբեկության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարծել, ըստ որի՝ Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչության մասին տեղեկությունները կեղծ են,…
Դիտել

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է իրականության հետ որևէ աղերս չունեցող տեսանյութ և հաղորդագրություններ տարածել․ Արցախի ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հերթական սադրանքի համար տեղեկատվական հող նախապատրաստելու միջոցառումների շրջանակում, շարունակում է հետևողականորեն, իրականության հետ որևէ աղերս…
Դիտել

Արցախի ՄԻՊ-ի արտահերթ զեկույցը՝ ադրբեջանական դիվերսիայի վերաբերյալ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է զեկույց Ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից 2023 թվականի մարտի 5-ին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share