ՆԱՏՕ-ն և Եվրահանձնաժողովը քննադատել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը Վրաստանի խորհրդարանի կողմից

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» Վրաստանի խորհրդարանի ընդունած նոր օրենքը «հեռացնում է երկիրը ԵՄ-ից»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի քարտուղար Ֆարահ Դախլալլան։

«Այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին օրենքն ընդունելու՝ Վրաստանի իշխանությունների որոշումը քայլ է սխալ ուղղությամբ և Վրաստանը հեռացնում է եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրումից», – գրել է դաշինքի մամուլի քարտուղարը X սոցիալական հարթակում:

Նա Վրաստանին կոչ է արել «փոխել ուղեգիծը և հարգել խաղաղ բողոքի իրավունքը»։

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նույնպես քննադատել է Վրաստանի խորհրդարանի կողմից օրինագծի ընդունումը։

«Օրենքի ընդունումը բացասաբար է անդրադառնում ԵՄ-ի ուղղությամբ երկրի առաջընթացի վրա…. Մենք Վրաստանի իշխանություններին կոչ ենք անում հետ կանչել օրենքը», – գրել է Բորելը X սոցիալական հարթակում։

 Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին կայացած լիագումար նիստում երրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ Օրինագծի քննարկումն սկսվել էր ապրիլին։ Այդ պահից ի վեր Վրաստանում տեղի են ունենում բողոքի լայնածավալ ակցիաներ։ Մի քանի անգամ դրանք վերաճել են բախումների անվտանգության ուժերի հետ, հատուկ ջոկատայիններն արցունքաբեր գազ և ջրանետիչներ են կիրառել ցուցարարներին ցրելիս։

Օրենքին դեմ են հանդես գալիս ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, ԵԱՀԿ-ն և Եվրոպայի խորհուրդը: Վրաստանի իշխող կուսակցության առաջնորդները պնդում են, որ դա ծառայում է միայն ոչ կառավարական հատվածի և լրատվամիջոցների արտաքին ֆինանսավորման թափանցիկության ապահովման նպատակներին։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո կդնի օրենքի վրա:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Զախարովան պարզաբանել է ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը

Հաջորդը

ՎԶԵԲ տարեկան հանդիպումը մեկ հարկի տակ է համախմբել շուրջ 3000 մասնակցի 74 երկրից

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի և Լիտվայի միջև ստորագրվել է պաշտպանության ոլորտում գործակցության 2024թ. ծրագիրը

Փետրվարի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Հայաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարությունների միջև անցկացվել են երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ:  ՊՆ…
Դիտել

ՄՊՀ նախագահը մեկնել է Փարիզ մասնակցելու ՏՀԶԿ մրցակցության հարցերով համաշխարհային համաժողովին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Ֆրանսիայի մրցակցային մարմնի ղեկավար Բենուա Կյուրեի հրավերով աշխատանքային այցով մեկնել Է Փարիզ։…
Դիտել

Արման Թաթոյանը Արսեն Թորոսյանից պահանջում է չքաղաքականացնել մարդու իրավունքների ոլորտը

Բարձրաստիճան պաշտոնյաներն իրավունք չունեն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի բարձրացրած խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու կամ այդ խնդիրները «փակելու» համար…
Դիտել

Վլադիմիր Զելենսկին ժամանել է Ճապոնիա՝ մասնակցելու G7-ի գագաթնաժողովին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Ճապոնիա՝ անձամբ մասնակցելու G7 գագաթնաժողովին, որը տեղի է ունենում ճապոնական Հիրոսիմա քաղաքում։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share