Զախարովան պարզաբանել է ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ իրականությանը չի համապատասխանում այն ենթադրությունը, որ ռուսական կողմը, իբր, առաջարկել է լրիվությամբ դուրս հանել իր սահմանապահներին Հայաստանի տարածքից։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Զախարովան այս մասին ասել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

«Բազմաթիվ շահարկումներ կան Հայաստանի եւ Ռուսաստանի առաջնորդների՝ մայիսի 8-ին կայացած հանդիպման վերաբերյալ»,- ասել է Մարիա Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանել է, որ ՀՀ եւ ՌԴ առաջնորդների հանդիպման ժամանակ հայկական կողմի խնդրանքով քննարկվել է ընդամենը ՌԴ սահմանապահների դուրսբերումը Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանակից մի շարք մարզերից։ 

Մայիսի 8-ին ՀՀ ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել էր, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի մի շարք մարզերում Ադրբեջանի հետ սահմանին տեղակայված ՌԴ սահմանապահ զինծառայողների հենակետերը կդադարարեցնեն գործունեությունը և դուրս կբերվեն։ Դրանից հետո  ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ Հայաստանի մի շարք մարզերից ռուսաստանցի զինվորականների և սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է մայիսի 8-ին Մոսկվայում Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ժամանակ։ Պեսկովը նաև նշել էր, որ հայկական կողմի խնդրանքով ՌԴ սահմանապահները կշարունակեն ծառայություն իրականացնել Հայաստանում՝ Իրանի ու Թուրքիայի հետ սահմաններին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանն ու Սլովակիան ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Հաջորդը

ՆԱՏՕ-ն և Եվրահանձնաժողովը քննադատել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը Վրաստանի խորհրդարանի կողմից

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուսաստանը թևավոր հրթիռներ է արտադրում՝ չնայած Արևմուտքի պատժամիջոցներին. NYT

Ռուսաստանը դեռևս թևավոր հրթիռներ է արտադրում, չնայած հակառուսական պատժամիջոցներին: Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում…
Դիտել

Ադրբեջանը հիմնահատակ ավիրել է Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցավով արձանագրում է, որ ինչպես Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, այնպես և հետպատերազմյան շրջանում չեն…
Դիտել

Ջրափրկարարները, մոտ 1 կմ լողալով, դուրս են եկել Շորժա գյուղի մոտակա ափ

Հուլիսի 6-ին, ժամը 13։27-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում, հերթապահություն իրականացնող հատուկ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share