Հայաստանի և Լիտվայի միջև ստորագրվել է պաշտպանության ոլորտում գործակցության 2024թ. ծրագիրը

Փետրվարի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Հայաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարությունների միջև անցկացվել են երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ: 

ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների ու գործողությունների խմբի ղեկավար Ալգիրդաս Նորկուսին է ներկայացրել անվտանգային միջավայրին և պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին առնչվող հարցեր: 

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Լիտվայի միջև համագործակցության ներկայիս ընթացքն ու հեռանկարները, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:

Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության 2024 թվականի ծրագիրը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կիրակի օրերին կարմիր գծերում մեքենա կայանելն անվճար կլինի

Հաջորդը

Հրդեհի եվ զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Առնչվող նյութեր
Դիտել

ԼՂ-ից տեղահանվածների կեցության կազմակերպումը չի սահմանափակվելու միայն Սյունիքի մարզով

Տեղահանված բնակիչների առաջնային հաշվառում և կարիքների գնահատում է իրականացվում Կոռնիձոր համայնքի մոտակայքում գտնվող կետում։ Կարիքների առաջնային գնահատում իրականացնելուց…
Դիտել

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հայտարարություն է տարածել

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հայտարարությունը. «Հաշվի առնելով Հատիս լեռան տարածքում պատմության և մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ մասնագիտական հանրույթի…
Դիտել

Երևանի նախկին փոխքաղաքապետն անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի գործով

Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազություն։ Ըստ պաշտոնական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share