Կիրակի օրերին կարմիր գծերում մեքենա կայանելն անվճար կլինի

Երևանում «Ա» և «Բ» գոտիներում կահավորված վճարովի ավտոկայանատեղում (կարմիր գծերով նշված) կիրակի օրերին կայանումն անվճար կլինի։ Որոշումն ընդունվեց ավագանու փետրվարի 7-ի արտահերթ նիստում։

Նման առաջարկով հանդես էր եղել «Հանրային ձայն» խմբակցությունը։ Խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը նշեց՝ հաշվի են առել այն հանգամանքը, որ կիրակի օրերին Երևանի կենտրոնում երթևեկության ծանրաբեռնվածության աստիճանն էականորեն ավելի ցածր է, քան շաբաթվա մյուս օրերին։

Հիշեցնենք, որ որ 2023 թ. դեկտեմբերի 26–ին Երևանի ավագանու նիստում ընդունվեց տեղական վճարների 2024 թ. դրույքաչափերը սահմանելու որոշումը, որով Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում ավտոտրանսպորտային միջոցը կայանելու համար 2024թ–ի հունվարի 1-ից սահմանվեցին նոր դրույքաչափեր` մինչև 13.5 անգամ ավելի թանկ (1 ժամը` 300, 1 օրը` 2000, 1 ամիսը` 24 000, 1 տարին` 160 000 դրամ)։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կբացվի լուսանկարիչ Նարեկ Արշակյանի անհատական ցուցահանսեսը՝ «Հայրենիքից Հայրենիք» խորագրով

Հաջորդը

Հայաստանի և Լիտվայի միջև ստորագրվել է պաշտպանության ոլորտում գործակցության 2024թ. ծրագիրը

Առնչվող նյութեր
Դիտել

Լեռնային Ղարաբաղում արդեն իսկ նկատվում է մահացության տեմպերի աճ. ԱԳՆ հայտարարությունը ԼՂ հումանիտար իրավիճակի վերաբերյալ

Արդեն 7 ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, շարունակում է ապօրինաբար…
Դիտել

Սերժ Սարգսյանը ցուցմունք է տալիս (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատաքննությունը։ Այսօրվա նիստում ցուցմունքներ է տալիս…
Դիտել

Գլխավոր դատախազությունը պահանջում է Վիգեն Սարգսյանից բռնագանձել ԱՄՆ-ում գտնվող բնակելի տարածքը, Երևանի կենտրոնում գտնվող անշարժ գույքը և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մայիսի 15-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share