ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն՝ նշելով, որ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան:

«Վ. Մ.-ն, հանդիսանալով ՀՀ ՊՆ տարածքային զինվորական կոմիսարիատներից մեկի զորակոչի բաժանմունքի պետի պաշտոնակատար, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, բժշկական կենտրոններից մեկի տնօրենի օժանդակությամբ մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություն կատարելու՝ կեղծ բժշկական ախտորոշումների հիման վրա զինվորական ծառայության հերթական զորակոչից տարկետում տրամադրելու կամ զինվորական ծառայությունից ազատելու հիմքեր ստեղծելու համար տարբեր անձանցից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 125.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Մասնավորապես, 2022 թ. դեկտեմբերին Վ. Մ.-ն, տեղեկանալով, որ բժշկական կենտրոններից մեկի տնօրեն Ա. Մ.-ն հնարավորություն ունի ձեռք բերել զորակոչի ենթակա անձանց ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար հիմք հանդիսացող «Արախնոիդալ կիստա» ախտորոշմամբ բժշկական եզրակացություններ, 5 տարբեր զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու նպատակով նրան առաջարկել է գումարի դիմաց ձեռք բերել և իրեն տրամադրել հիշյալ կեղծ եզրակացությունները:

 Ա. Մ.-ն, իր հերթին, համաձայնություն է ձեռք բերել իր ծանոթ՝ վերը նշված ախտորոշումն ունեցող Է. Հ.-ի հետ, որպեսզի վերջինս Վ. Մ.-ի մատնանշած զորակոչիկների փոխարեն խաբեությամբ տարբեր բժշկական հաստատություններում հետազոտություններ անցնի՝ խոստանալով յուրաքանչյուր հետազոտության դիմաց տրամադրել 20.000 ՀՀ դրամ:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Է. Հ.-ն զորակոչիկների փոխարեն Երևանի տարբեր բժշկական կենտրոններում 2023 թվականի հունվարից հուլիսն ընկած ժամանակահատվածում հետազոտություններ է անցել՝ այդ ընթացքում ներկայացնելով վերը նշված զորակոչիկների անձը հաստատող փաստաթղթերը: Արդյունքում՝ կազմվել են զորակոչիկների տվյալներով կեղծ հետազոտման եզրակացություններ, որոնք Ա. Մ.-ն տրամադրել է Վ. Մ.-ին: Վերջինս էլ դրանց հիման վրա վերը նշված 5 զորակոչիկներին զինվորական ծառայությունից ազատելու հիմքեր ստեղծելու համար յուրաքանչյուր դեպքում պահանջել և ստացել է 25.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից 2000-3500 ԱՄՆ դոլարը տվել է Ա. Մ.-ին: Ընդհանուր առմամբ Վ. Մ.-ն  զորակոչիկների օգտին ապօրինի գործողությունները կատարելու համար պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 125.000 ԱՄՆ դոլար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Վ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (5 դրվագ) և 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, իսկ նրան օժանդակած Ա. Մ.-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (5 դրվագ), 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 46-44-461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Վ. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում» (լուսանկարներ)

Հաջորդը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին

Առնչվող նյութեր
Դիտել

Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Կարո Փայլանին

Այսօր, հոկտեմբերի 10-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է պոլսահայ քաղաքական գործիչ, Թուրքիայի խորհրդարանի նախկին…
Դիտել

«Որդիների կանչ» հկ-ն՝ Աշոտ Փաշինյանի հետ միջադեպի մասին

«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը պարզաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ այսօրվա միջադեպը։ «Լուրեր են…
Դիտել

Ոսկեպար-Նոյեմբերյան միջպետական ավտոճանապարհը բաց է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին Մ-16 (Մ-4)-Ոսկեպար-Նոյեմբերյան-(Մ-6) միջպետական ավտոճանապարհի 40-րդ կիլոմետրին (մուտք Նոյեմբերյան) «Լևոն Երկրորդ»…
Դիտել

Հուլիսի 1-ից կգործարկվի միանգամից 9 երթուղի

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանում հասարակական տրանսպորտի բարեփոխումների շրջանակում «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսներով սպասարկվող երթուղիները փուլ առ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share