ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղաղության կառուցմանն աջակցելը համարում եմ իմ հիմնական քաղաքական հանձնառությունը. Փաշինյան

«Ես ԵԽ եմ եկել հետևյալ հիմնական ուղերձով․ մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասն, ունի խաղաղության կարիք, այսինքն, մի վիճակի կարիք, երբ տարածաշրջանի բոլոր երկրներն ապրում են բաց սահմաններով». ԵԽԽՎ–ում ունեցած ելույթում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ խաղաղության մասին պատկերացումները որևէ կերպ չեն հակադրվում տարածաշրջանի շահերին. «Մեր երկիրը խաղաղ կարող է լինել, եթե խաղաղ է տարածաշրջանը, և խաղաղության կառուցմանն աջակցելը համարում եմ իմ հիմնական քաղաքական հանձնառությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ հանձնառությունը հեշտ չէ՝ հաշվի առնելով Ադրբեջանի հետ երկարատև հակամարտությունը, բազմաթիվ զոհերի, անհետ կորածների, գերիների հանգամանքը։

Ըստ Փաշինյանի՝ Գրանադայում հոկտեմբերի 5-ին խաղաղության գործընթացում բեկում մտցնելու հնարավորություն կար, սակայն Ալիևը հրաժարվեց գալ այդ համաժողովին։

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Անվտանգային ոլորտի դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլև ՀՀ-ում իշխանափոխություն անելու կոչեր հնչեցնում. վարչապետ

Հաջորդը

«Բացահայտիր Հայաստանը երկնքից»․ 20 օդապարիկ գունավորում են Հայաստանի երկինքը

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի կողմից առևանգված երկու զինծառայողի հարազատները ահազանգել են ՄԻՊ-ին

Ադրբեջանի կողմից մայիսի 26-ին առևանգված երկու հայ զինծառայողի հարազատներից Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ահազանգեր են ստացվել՝ առևանգվածների…
Դիտել

Բարձր եմ գնահատում ԱՄՆ ջանքերը հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցում. Փաշինյան

Բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների ջանքերը՝ մեր 17 ռազմագերիներին վերադարձնելուն աջակցելու հարցում։ Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ…
Դիտել

ՀՀ սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանություն է տարածել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարության վերաբերյալ: «Հայաստանի Հանրապետության կառավարությունը բոլորովին վերջերս հրապարակել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share