ՀՀ սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանություն է տարածել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարության վերաբերյալ:

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը բոլորովին վերջերս հրապարակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի հիմնարար սկզբունքներից ակնհայտ է դառնում, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով պետք է իրականացնի սահմանային, մաքսային հսկողություն:

Բացի դա, ՀՀ ԱԱԾ-ում վերջերս ստեղծվել է հատուկ ստորաբաժանում, որի խնդիրը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում այդ կոմունիկացիաների ինչպես նաև դրանցով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգության ապահովումն է:

Հայաստանի Հանրապետությունը երբևէ, որևէ փաստաթղթով չի համաձայնվել իր սուվերենության որևէ սահմանափակման, և իր սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող»,-ասված է հայտարարության մեջ

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «ԶԻԼ» և «ՎԱԶ» մակնիշների ավտոմեքենաները. կան զոհեր

Հաջորդը

Մակրոնը շեշտել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին

Առնչվող նյութեր
Դիտել

Պուտինը կարգադրել է Ուկրաինայում հրադադար սահմանել հունվարի 6-ի ժամը 12.00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24.00-ն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է Ուկրաինայում հրադադար սահմանել հունվարի 6-ի ժամը 12.00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24.00-ը: «Արմենպրես»-ի…
Դիտել

Հենրիխ Մխիթարյանը գրառում է արել

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերի էջում անդրադարձել է վերջին օրերին Հայաստանի…
Դիտել

Սահմանի 12 կմ-ից 7 կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են. Փաշինյան

Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ…
Դիտել

Ֆինլանդիայում ամերիկյան ուժեր կտեղակայվեն

ՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտտի Հյակկյանենը պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել, որի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share