Ֆինլանդիայում ամերիկյան ուժեր կտեղակայվեն

ՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտտի Հյակկյանենը պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն՝ ԱՄՆ-ը ռազմական ներկայություն կունենա հանրապետության տարածքում:

Փաստաթղթի բանակցություններն ընթացել են 2022 թվականի օգոստոսից: Այն պատրաստվել է ՆԱՏՕ-ի անդամների միջև ուժերի կարգավիճակի մասին համաձայնագրի հիման վրա:

Պայմանագրում ասվում է, որ ամերիկյան ռազմական ներկայությունը կամրապնդի ինչպես Ֆինլանդիայի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը:

«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի հետևանքով Ֆինլանդիայում և Եվրոպայում անվտանգության պայմանների փոփոխությունը ևս մեկ անգամ ընդգծում է երկկողմ համագործակցության կարևորությունը»,- նշել են Ֆինլանդիայի ԱԳՆ-ից:

Հյակկյանենն ավելի վաղ հայտարարել էր, որ փաստաթղթի ստորագրումը «վերջակետ չէ, այլ նոր քայլ պաշտպանության ոլորտում է՛լ ավելի սերտ համագործակցության ճանապարհին»:

«Համաձայնագիրն արտացոլում է ԱՄՆ-ի հանձնառությունը Ֆինլանդիայի անվտանգության ապահովման հարցում և պայմաններ է ստեղծում ճգնաժամերի ժամանակ համագործակցության համար։ Ֆինլանդիան միայնակ չէ, որ պաշտպանում է իրեն, բայց դա անում է որպես ՆԱՏՕ-ի անդամ և Միացյալ Նահանգների հետ»,- նշել է նախարարը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Աբովյանի համայնքապետարանի պաշտոնյան 100.000 դրամ կաշառք է ստացել

Հաջորդը

Դեկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ

Առնչվող նյութեր
Դիտել

17-ամյա աղջկա մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 17-ամյա աղջկա մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական…
Դիտել

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք)

Այսօր՝ օգոստոսի 15-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է հինգ տաղավար տոներից չորրորդը և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share