Աբովյանի համայնքապետարանի պաշտոնյան 100.000 դրամ կաշառք է ստացել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Կ. Գ.-ն, զբաղեցնելով Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, Ա. Մ.-ի և նրա մատնանշած անձի օգտին ապօրինի անգործության համար ստացել է կաշառք:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Է. Ղ.-ն կնոջը պատկանող՝ Կոտայքի մարզի Աբովյան համայնքում գտնվող հողատարածքում շինարարական աշխատանքներ սկսելու համար համապատասխան թույլտվություն ստանալու նպատակով 2023 թվականի հունվարին դիմել է Աբովյանի համայնքապետարան, սակայն, չսպասելով համապատասխան որոշման կայացմանը, «Ս.Ա. Գրուպ» ՍՊ ընկերության տնօրեն Ա. Մ.-ի հետ ձեռք է բերել նշված տարածքում հողային աշխատանքներ սկսելու վերաբերյալ պայմանավորվածություն:

Այդ ընթացքում Աբովյանի համայնքապետարանի աշխատակից Կ. Գ.-ն իր լիազորություններից բխող վերահսկողական գործառույթների իրականացման ժամանակ հայտնաբերել է կատարվող ապօրինի շինարարությունը և պահանջել դադարեցնել այն: Ա. Մ.-ն էլ, իր ծանոթներից մեկի միջնորդությամբ հանդիպել է համայնքապետարանի հիշյալ պաշտոնյայի հետ և վերջինիս խնդրել, որ մինչև շինարարության համար թույլտվություն ստանալը շարունակի տարածքում կատարվող աշխատանքները: Կ. Գ.-ն համաձայնվել է և ապօրինի անգործության համար, այն է՝ հայտնաբերած խախտումը չարձանագրելու համար Ա. Մ.-ից ստացել 100.000 ՀՀ դրամ կաշառք:

Վերը նշված հանցավոր արարքների համար Կ. Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ Ա. Մ.-ին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:  Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի քաղաքական և քաղաքացիական ուժերի կոչին արդեն միացել է 200-ից ավելի կազմակերպություն

Հաջորդը

Ֆինլանդիայում ամերիկյան ուժեր կտեղակայվեն

Առնչվող նյութեր
Դիտել

Չպետք է գնալ նման զիջումների. Արծվիկ Մինասյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին։ «Զիջում, որևէ համաձայնություն, որտեղ Ադրբեջանի Ազգային…
Դիտել

Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2023թ․ փետրվարի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները: Այս տարվա հունվար–փետրվարին 2022-ի․ հունվար–փետրվարի համեմատությամբ տնտեսական ակտիվության…
Դիտել

Կատարվել է անընդունելի դեպք. Ռուբեն Վարդանյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այսօր ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ պետական մարմինների ղեկավար կազմի…
Դիտել

Տնտեսական հանցագործություններով պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 32 մլրդ 633 մլն դրամ

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունը ամփոփել է 2022 թվականի առաջին ինը ամիսների աշխատանքի արդյունքը:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share