Սահմանի 12 կմ-ից 7 կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են. Փաշինյան

Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումները դադարեցված են։

Վարչապետն անդրադարձել է Լաչինի միջանցքում նախօրեին տեղի ունեցած միջադեպին, երբ Գորիսից Ստեփանակերտ ուղևորվողներին թույլ չեն տվել վերադառնալ իրենց տներ. «Նախորդ օրվա միջադեպը կրկին արձանագրեց, որ միջազգային դատարանի վճիռը չի կատարվում, և մենք պետք է շարունակենք սրանից բխող մեր դիվանագիտական ջանքերը»։

Անդրադառնալով Լաչինի միջանցքին կապող Կոռնիձոր-Տեղ ճանապարհին՝ Փաշինյանը նշեց, որ դրա արդյունքում Հայաստան-Ադրբեջան սահմանի՝ մոտ 12 կմ հատվածի պահպանությունը պետք է ստանձնեն սահմանապահ զորքերը. 

«Սահմանի անմիջական պահպանության ստանձնման ժամանակ, ինչպես հայտնի է, որոշակի խնդիրներ են առաջացել, ինչի մասին տեղեկացրել էր ԱԱԾ-ն՝ ընդգծելով, որ երկու կողմերի տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ։ Որոշ տեղերում ադրբեջանական կողմը դիրքավորվել ու ինժեներական աշխատանքներ էր իրականացրել սահմանից 100-300 մետր առաջ՝ ՀՀ տարածքում։ Դրանից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը։ Այս ընթացքում սահմանապահների տեղակայման կետերի ուղղությամբ աշխատանքներ են տարվել, և իրավիճակը որոշակիորեն բարելավվել է։ Մասնավորապես, 12 կմ-ից 7 կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կմ վերաբերյալ աշխատանքները շարունակվում են։ Մեր տրամադրվածությունը եղել և շարունակում է մնալ իրավիճակի էսկալացիայից խուսափելը։ Հույս ունեմ՝ տեղակայման կետերի ճշգրտման աշխատանքները կիրականացվեն կառուցողական մթնոլորտում։ Համենայն դեպս, սա է մեր տրամադրվածությունը»,- ասել է  Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հարկավոր են ամուր նյարդեր ու զսպվածություն՝ տարածաշրջանային իրավիճակը պայթեցնելու հարցում շահագրգիռ ուժերին տուրք չտալու համար։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ուկրաինայի ԶՈՒ-ն հակահարձակման համար նախապատրաստում են ութ նոր գրոհային բրիգադ․ Reuters

Հաջորդը

Լավրովն ու Չավուշօղլուն կքննարկեն նաև Հարավային Կովկասի իրավիճակը

Առնչվող նյութեր
Դիտել

Ջրականում իրականացվում են աճյունների որոնողական աշխատանքներ

Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: …
Դիտել

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն․ ՄԻՊ

Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը Բաքվում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ չպահպանելով մարդու իրավունքներին առնչվող միջազգային…
Դիտել

Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել Հայ դատի գրասենյակի գործունեությունը

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը Լոս Անջելեսում հանդիպումներ է ունեցել համայնքային հոգևոր առաջնորդների և Հայ դատի տեղի գրասենյակի…
Դիտել

Մենք այստեղ ենք՝ հասկանալու համար, թե ինչ կարող ենք անել, ինչ է ակնկալվում մեզնից. Փելոսին՝ ՀՀ-ին աջակցելու մասին

«Հայաստանի ժողովրդավարությունը մի բան է, որը ուրախությամբ են ընդունում ժողովրդավար աշխարհում և անչափ կարևորում են։  Հայաստանի ինքնիշխանությանը և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share