Կառավարությունում քննարկվել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման մոդելը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման մոդելը:

Խորհրդակցության սկզբում վարչապետը նշել է. «Ուզում եմ հիշեցնել, որ մենք Ոստիկանության նոր կառուցվածքը պատկերացնում ենք 4 հիմնական հենասյուներով: Դրանցից առաջինի՝ Պարեկային ոստիկանության հիմնադրման աշխատանքներն արդեն ավարտվում են: Քրեական և Համայնքային ոստիկանությունների ձևավորման հայեցակարգը քննարկվել, ընդունվել է, և մենք այժմ պետք է որոշում կայացնենք Ոստիկանության գվարդիայի ձևավորման մոդելի շուրջ: Դրա արդյունքներով պլանավորման աշխատանքն ավարտված կհամարվի և կմնա իրագործման փուլը»:

Զեկուցվել է, որ արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել Ոստիկանության գվարդիայի մասին նոր օրենքի նախագիծը: Հաջորդիվ անդրադարձ է կատարվել Ոստիկանության գվարդիայի անմիջական գործառույթներին, կառուցվածքին, տարածքային ծածկվածությանը, գվարդիայի առջև դրվելիք հիմնական խնդիրներին և այլ հարցերի:

Ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ, որոնց հիման վրա Ոստիկանության գվարդիայի մոդելը կբերվի վերջնական տեսքի:

Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ կարևորել է Ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումները և ընդգծել Ոստիկանության գվարդիան ժամանակակից տեխնիկայով համալրելու անհրաժեշտությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 6-ի գիշերը կբարձրանա, իսկ ցերեկը կնվազի

Հաջորդը

Լավրովը և Բայրամովը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԺ հանձնաժողովի հավանությանն է արժանացել Հայաստանի և Բելառուսի առանց արտոնագրի փոխայցելությունների մեխանիզմները դյուրացնող հարցը

Գործադիրն առաջարկում է վավերացնել ««ՀՀ կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ՀՀ քաղաքացիների և Բելառուսի Հանրապետության քաղաքացիների առանց…
Դիտել

Սյունիքի   ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի…
Դիտել

Պատերազմի ժամանակ վարչապետի կինը ի՞նչ գործ ուներ հրամանատարական կետերում․ Աննա Հակոբյանի գրառումը

Արդյո՞ք պատերազմի շրջանում վարչապետի կնոջ գտնվելու վայրի, նիստուկացի, հագուկապի եւ գործողությունների պրոտոկոլ գոյություն ունի։ Այս մասին նշված է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share