Սյունիքի   ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Դժվարանցանելի է Շիրակի մարզի Ամասիա-Բավրա ավտոճանապարհը, իսկ Վարդենյաց լեռնանցքը՝ կցորդիչով բեռնատարների համար:

Սյունիքի մարզի  ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արման Թաթոյանը Արսեն Թորոսյանից պահանջում է չքաղաքականացնել մարդու իրավունքների ոլորտը

Հաջորդը

2021թ. էականորեն աճել է մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծով դիմում-բողոքների թիվը

Առնչվող նյութեր
Դիտել

Բանակի բուժծառայությունը հիրավի փառավոր ու սխրալի ճանապարհ է անցել. Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղերձը՝ բուժծառայողի օրվա կապակցությամբ. «Սիրելի ռազմական բժիշկներ. Բանակի բուժծառայությունը հիրավի փառավոր ու սխրալի…
Դիտել

Վիրավոր քաղաքացիներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր` անկայուն, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար․ ՀՀ ԱՆ

Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական 7 անձից 3-ը, սեպտեմբերի 19-ի,…
Դիտել

Բրյուսելում նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։ Նույն օրը վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share