Մեր ժողովուրդը հզոր է իր հերոսական անցյալով, չարի ու չարիքի դեմ պայքարի վճռականությամբ. Գարեգին Բ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով։

Սիրելի ժողովուրդ հայոց ի հայրենիս և ի սփյուռս,
Վերստին աղոթքով և խոնարհումով հիշատակում ենք Հայոց Ցեղասպանության մեր սուրբ նահատակներին, ովքեր ամուր պահելով իրենց հավատքը, սերն ու նվիրումը առ ազգն ու հայրենին՝ մարտիրոսության պսակն ընդունեցին։

Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը նշում ենք մի շրջանում, երբ մեր ժողովուրդը գտնվում է գոյաբանական նոր սպառնալիքների և անվտանգային լրջագույն հիմնախնդիրների հանդիման: Հայրենի Արցախում իրականացված ցեղասպանական գործողություններից և Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում։

Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի, նախանձախնդիր լինել հայոց անկախ պետականության զորացմանը և որպես սրբազան մասունք պահպանել մեր նախնյաց ավանդներն ու ժառանգությունը։

Մեր ժողովուրդը հզոր է իր հերոսական անցյալով, չարի ու չարիքի դեմ պայքարի վճռականությամբ և նույն ոգով պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները, առկա բարդ իրադրությունից ջանքերի մեկտեղումով ելքի ուղիներ գտնի և կերտի իր հաղթական ապագան։

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այս նվիրական օրը միասիրտ աղոթքով հայցենք մեր սուրբ նահատակների բարեխոսությունը, որ հարուցյալ Քրիստոսի շնորհների և օրհնության ներքո խաղաղ, անվտանգ ու բարօր լինեն մեր հայրենիքն ու ազգը, և մենք հավատով ու հույսով հաստատենք մեր ընթացքը ապահովության ու առաջընթացի շավիղներում:

Թող Տիրոջ սերն ու խնամքը հովանի լինեն մեր hայրենիքին ու համայն մեր ժողովրդին այսօր և միշտ. ամեն։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Հաջորդը

Մենք ստանում ենք նորանոր ցնցումներ՝ Հայոց ցեղասպանության հոգեցնցումը վերապրելով արդեն որպես ժառանգություն և որպես ավանդույթ. Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Բռնության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Կանադայի ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի պատերազմական հանցագործության մասին

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին անդրադարձել է ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ջոլին…
Դիտել

Ֆրանսիայի իրավապահները սառեցրել են Սամվել Կարապետյանի վիլլայի սեփականության իրավունքը

Ֆրանսիայում դատարանը սառեցրել է  Լազուրե ափին գտնվող  Իրինա Մարիա վիլլայի նկատմամբ սեփականության իրավունքը, որը պաշտոնապես պատկանում է ռուսաստանահայ…
Դիտել

Տեղի է ունեցել Հայաստանի և Չեռնոգորիայի նախագահների առանձնազրույցը

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի դիմավորման պաշտոնական արարողությունը:…
Դիտել

Արարատ Միրզոյանը ցավակցել է Հունաստանի իր գործընկերոջը

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը իր թվիթերյան էջում ջավակցել է Հունաստանի իր գործընկերոջը՝ գնացքի ողբերգական վթարի կապակցությամբ։ «Խորապես վշտացած…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share