Ֆրանսիայի իրավապահները սառեցրել են Սամվել Կարապետյանի վիլլայի սեփականության իրավունքը

Ֆրանսիայում դատարանը սառեցրել է  Լազուրե ափին գտնվող  Իրինա Մարիա վիլլայի նկատմամբ սեփականության իրավունքը, որը պաշտոնապես պատկանում է ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանին։ Փարիզի դատախազությունը կարծում է, որ դրա իրական շահառուն ոչ այլ ոք է, քան ռուսական նավթագազային հսկա «Գազպրոմի» դուստր ընկերությունը․ գրում է ֆրանսիական Le Monde թերթը։

Le Monde-ի տվյալներով՝ վիլլան, որը տեղացիներին հայտնի է որպես Villa del Mare,, գտնվում է 3 հեկտար տարածքի վրա։ Օբյեկտը, բացի մի քանի հարկ ունեցող գլխավոր շենքից, ներառում է նաև երեք լողավազան, թենիսի կորտ և ուղղաթիռային հարթակ։ Այս գույքի ընդհանուր արժեքը գնահատվում է 120 մլն եվրո։

Վիլլայի նկատմամբ սեփականության իրավունքի սառեցման, ինչպես նաև SNC Maritime Villa Holding ընկերության բաժնետոմսերի սառեցման մասին կարգադրությունը թվագրվում է 2024 թվականի փետրվարի 12-ին։

Ինչպես նշում Է AFP գործակալությունը, Irina Maria վիլլայի նկատմամբ Փարիզի դատախազությունը այն ստորաբաժանումը, որը զբաղվում է կազմակերպված հանցավորության դեմ պայքարով (Junalco), հետաքննություն է անցկացրել ծանրացուցիչ հանգամանքներում փողերի լվացման փաստով, որը կատարվել է 2009 թվականի դեկտեմբերի 11-ից՝ Փարիզում, Կիպրոսում, Ռուսաստանում և Ռոքբրյուն-կապ-Մարտենում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ուկրաինայի հարցում Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են. Պեսկով

Հաջորդը

Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու հողերն ապօրինի օտարվել է ֆիզիկական անձանց

Առնչվող նյութեր
Դիտել

Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 9,4%։ 2,1%–ով աճել է արդյունաբերական արտադրանքի ծավալը,  15,6%–ով՝ շինարարությունը, …
Դիտել

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ի նախկին տնօրենի և այլ անձանց նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում շարունակվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին…
Դիտել

198 զոհ, 511 վիրավոր․ Ադրբեջանը թարմացրել է իր կորուստների թիվը

Ադրբեջանը թարմացրել է սեպտեմբերի 19-ին  Արցախի դեմ  սեփական ագրեսիայի հետևանքով կորուստների թիվը։ Ադրբեջանի ՊՆ հայտնում է, որ պարզվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share