«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ի նախկին տնօրենի և այլ անձանց նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում շարունակվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Ա.Մ.-ի կողմից կատարված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քրեական վարույթով նախաքննությունը:

Հիշեցնենք, որ Ա.Մ.-ը, հիշյալ քրեական գործով դեռևս 2018 թվականից երեք դրվագով ներգրավված է մեղադրյալ` հիշյալ ԲԿ-ի կողմից «Սոցիալական փաթեթի» ծառայությունների մատուցման ընթացքում կեղծ տվյալներ ներկայացնելու միջոցով չարաշահումներ կատարելու և գնումների ընթացքում առանձնապես խոշոր չափերի վատնումներ կատարելու համար:

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը և հայտարարված է հետախուզում:

Քրեական վարույթի հետագա ընթացքում ձեռնարկված վարույթային և ապացուցողական մեծածավալ գործողություների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև Ա.Մ.-ի կողմից կատարված մեկ այլ առերևույթ հանցավոր չարաշահման վերաբերյալ։ Մասնավորապես` պարզվել է, որ վերջինս տնօրինելով հիշյալ բժշկական կենտրոն ՓԲ ընկերության ֆինանսական միջոցները, նույն բժշկական կենտրոնի գլխավոր հաշվապահի,  գնումները համակարգողի, հեմոդիալեզի պարագաներ մատակարարող ընկերության տնօրենի և ներկայացուցչի օժանդակությամբ, ընկերության օգտին գնման գործընթացներում հնարավոր մրցակիցների նկատմամբ խտրական պայմաններ կիրառելով, 2014-2018թթ. ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ, ծառայողական դիրքն օգտագործելով,  հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով՝ 415.663.470 ՀՀ դրամը:

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա որոշում է կայացվել հիշյալ արարքի կատարման առնչությամբ ևս Ա.Մ.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել հանցանքները կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ՝ համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին),  325-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասին), 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-457-րդ հոդվածի 2-րդ մասին), 214-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին):

Որոշում է կայացվել նաև կատարված հանցագործության արդյունքում գումարները ստացած` հեմոդիալեզի պարագաները բարձր գներով մատակարարած ընկերության տնօրենի և օժանդակություն ցուցաբերած այլ անձանց նկատմամբ ևս քրեական հետապնդում հարուցելու մասին:

Հեմոդիալեզի պարագաներ մատակարարած ընկերության տնօրենը ընդունել է իր մեղավորությունը, քննության այս փուլում պետությանը պատճառված ընդհանուր 415.336.470 ՀՀ դրամից վերականգնել է 50.000.000 ՀՀ դրամը` պատրաստակամություն հայտնելով մինչև 2023թ. հունիս ամիս ամբողջությամբ հատուցելու իրենց հանցավոր գործողության արդյունքում պետությանը պատճառված վնասը:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից քննության առարկա է դարձվել Ա.Մ.-ի պաշտոնավարման ժամանակահատվածում կատարված ԲԿ-ի կարիքների համար գնումների ողջ գործընթացը և կատարվում են մեծածավալ գործողություններ հնարավոր այլ չարաշահումները պարզելու, մեղավորներին ի հայտ բերելու և պետությանը պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանի հետ ոչ մի կապ չունի». Լավրով

Հաջորդը

Գյումրիում 36 ընտանիք բնակարանամուտ է նշել

Առնչվող նյութեր
Դիտել

Ղազախստանից ՀՀ քաղաքացիներին տարհանելու մտադրություն չկա. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մանրամասնել է, թե ինչ առաքելություն են իրականացնելու ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան մեկնող հայ…
Դիտել

Փաշինյանն օգնություն չի խնդրել Պուտինից․Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի…
Դիտել

Պետությունը հաճախ է քաղաքացուն տուգանում` անտեսելով իր թերությունները. Արման Թաթոյան

Ճանապարհային երթևեկության կանոններն ու նշաններն անփոխարինելի կարևոր են, բայց պետությունը հաճախ է քաղաքացուն տուգանում` անտեսելով իր թերությունները։ Այս…
Դիտել

Մեսսիին Չինաստանում ձերբակալել են

Պեկինի օդանավակայանում ձերբակալվել է Արգենտինայի հավաքականի ավագ, աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսսին։ Պատճառը Մեսսիի՝ երկիր մուտք գործելու համար անհրաժեշտ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share