Լավրովը և Բայրամովը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի նրա գործընկեր Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում հանդիպման ժամանակ հաստատել են, որ հարկավոր է զարկ տալ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրությունը։

«Տարածաշրջանային հարցերի քննարկման համատեքստում հաստատվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը՝ 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի հիման վրա», – ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, կողմերը քննարկել են «երկկողմ հարաբերությունների արդիական հարցերը», ՌԴ-ի և Ադրբեջանի միջև 2022 թ․ փետրվարին կնքված դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի իրականացման համատեղ քայլերը, ինչպես նաև կասպյան «հնգյակի» շրջանակներում համագործակցությունը։

Լավրով-Բայրամով հանդիպումը կայացել է Մոսկվայում՝ Մերձկասպյան երկրների արտգործնախարարների խորհրդի շրջանակներում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կառավարությունում քննարկվել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման մոդելը

Հաջորդը

Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում շուկայում հայտնված մսամթերքն առգրավվելու և ոչնչացվելու է

Առնչվող նյութեր
Դիտել

Մեծ Բրիտանիան երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Մեծ Բրիտանիան սահմանափակումներ է մտցնում Ռուսաստանի հետ կապված 86 անձանց և կազմակերպությունների նկատմամբ, ասվում է թագավորության կառավարության կայքում…
Դիտել

Արարատ Միրզոյանը Հունսաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ-ում տիրող իրավիճակը

Օգոստոսի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։…
Դիտել

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ նախագահին

«Մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի դեմ Հայաստանի ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունը, որն աճում է վերջին օրերին։ Նման հայտարարությունները, անտեսելով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share