Դատարանը նաև հստակ արձանագրեց ԼՂ միավորի գոյությունը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որով բավարարվել է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի։

Նիկոլ Փաշինյանն այդ որոշումը բնութագրել է «չափազանց կարևոր»․ 

«Արդարադատության միջազգային դատարանն արձանագրեց, որ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ է։ Սա կարող է մեր հանրությանը տարօրինակ արձանագրում թվալ այն իմաստով, որ Լաչինի միջանցքի փակ լինելն ակնհայտ է բոլորիս համար, բայց Ադրբեջանը բոլոր միջազգային ատյաններում պնդում էր, թե այն փակ չէ։ Սրանով արձանագրվեց միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու՝ Ադրբեջանի գործելակերպը, և սա արձանագրեց համաշխարհային բարձրագույն դատական ատյանը»։ 

Փաշինյանը նշեց, որ սրանով արձանագրվեց նաև Լաչինի միջանցքի փակման հարցում Ադրբեջանի պատասխանատվությունը․ 

«Դատարանը վերահաստատեց ՀՀ դիրքորոշումը, որ 2020թ․նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը չպետք է լինի Ադրբեջանի վերահսկողության ներքո, և Ադրբեջանը նույն փաստաթղթով պետք է երաշխավորի Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգության երթևեկությունը ԼՂ-ից՝ ՀՀ և ՀՀ-ից ԼՂ»,-նշեց վարչապետը։

Ըստ Փաշինյանի՝ դատարանը նաև հստակ արձանագրեց ԼՂ միավորի գոյությունը՝ համաձայն 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ըստ այդմ՝ տվյալ հայտարարությանն ու դրա դրույթներին, այդ թվում՝ ԼՂ-ին և շփման գծի առկայությանը տրվեց միջազգային իրավական նշանակություն։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ-ից հայտնում են Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև սպասվող բանակցությունների մասին

Հաջորդը

Վարչապետը հանձնարարել է ենթակառուցվածքների հարցը լուծել, նոր միայն՝ ասֆալտապատել

Առնչվող նյութեր
Դիտել

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինի կենտրոնից։…
Դիտել

ԱԽ քարտուղարը ՄԹ պաշտոնյայի հետ քննարկել է անվտանգության ոլորտում գործակցության հնարավորությունները

Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ: Զրուցակիցները…
Դիտել

Ադրբեջանը զինվում էր, իսկ Օսկանյանը վերացնում էր Արցախի սուբյեկտայնությունը

Վերջին օրերին ակտիվացել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Օսկանյանը Հայաստանի արտաքին գերատեսչությունը ղեկավարել է 1998-ի ապրիլից մինչև…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share