Երկրաշարժեր են տեղի ունեցել Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 3-ին, տեղական ժամանակով ժամը 13:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 09:03-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Շորժա քաղաքից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղում` 2 բալ ուժգնությամբ:

Իսկ ավելի վաղ, տեղական ժամանակով ժամը 12:15-ին, Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքից 8 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել էր Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

AstraZeneca պատվաստանյութի ներարկումից հետո Ֆրանսիայում մարդիկ են մահացել

Հաջորդը

Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այցելել է Գանձասար

Առնչվող նյութեր
Դիտել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդին

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի նախագահ…
Դիտել

Հայ ձյուդոիստները 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում.ԿԳՄՍՆ

Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել Սլովակիայի Բանկա Բիստրիցա քաղաքում անցկացվող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում: Այս մասին հայտնում է…
Դիտել

Վրաստանի կառավարության ղեկավարը համաձայնվել է բանակցել ընդդիմության հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանիպել է Եվրոպական խորհրդի ղեկավարի ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի հետ և հայտարարել ընդդիմության հետ կառուցողական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share