Զորամասի հրդեհի գործով կալանավորված է 4 անձ

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն անդրադարձել է Ազատ գյուղում զորամասի հրդեհի դեպքին, ինչի արդյունքում, հիշեցնենք, զոհվել էր 15 զինծառայող։  

Դատախազը տեղեկացրել է, որ այս պահին 4 անձ կալանավորված է, նրանց նաև մեղադրանք է առաջադրված անվտանգությունն ապահովելու իրենց պարտականությունները չկատարելու համար. «Այս պահին տուժողի ներկայացուցիչներն ու իրավահաջորդները միջնորդություններ են ներկայացրել, փորձաքննությունների հետ կապված ունենք անհամաձայնություններ, որոնք քննարկման փուլում են:

Գործը հենց սկզբից գտնվել է դատախազության և իմ անմիջական ուշադրության ներքո: Այս առումով մենք հետևողական ենք, քանի որ կալանքի տակ գտնվող անձինք ունենք, որպեսզի մաքսիմալ արագ վարույթը քննվի, բայց արագություն` չի նշանակում միայն մեկ վարկածի շուրջ քննություն, քանի որ մեզ անընդհատ քննադատում են, որ միայն մեկ վարկած եք քննում»:

Վարդապետյանը նշել է, որ ստուգվում են բոլոր վարկածները. «Նաև ծնողների կողմից առաջ քաշված վարկածներն են քննվում»,– ասել է դատախազը։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ուկրաինան գիշերը փորձել է հարվածներ հասցնել Կրեմլին (տեսանյութ)

Հաջորդը

ՀՀ ԱԳ նախարարի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի և Ադրբեջանի ԱԳ նախարարի եռակողմ հանդիպումը

Առնչվող նյութեր
Դիտել

Խոշոր չափերով կաշառք ստանալու համար ձերբակալվել է 4 անձ, այդ թվում` ՊԵԿ պաշտոնյա

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ…
Դիտել

Պաշտպանության շրջանի պատասխանատուի, դիրքի ավագի և դիտորդի մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է 2021 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի…
Դիտել

ՄԻՊ-ը հանդիպումներ է ունեցել Փարիզում. ներկայացվել է հայ ռազմագերիների հարցը

Ապրիլի 28-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) ու…
Դիտել

Առողջապահության ոլորտում պետպատվերի վաղաժամ սպառվելը համակարգային խնդիր է. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո են պետպատվերի սպառման պատճառով անվճար բժշկական օգնության և սպասարկման հետ կապված խնդիրները: Այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share