Իրավապահ մարմինների ներկայացուցիչներն ունեն քաղաքական զսպվածության պարտականություն և դրա ցանկացած բնույթի խախտում հետապնդվում է օրենքով․ ՀՀ դատախազություն

Հայաստանի Հանրապետության դատախազության հայտարարությունը․

«Վերջին օրերին առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ներկայացուցիչներից հաճախակի հնչում են չփաստարկված հայտարարություններ այն մասին, որ ընտրություններին աջակցելու դիմաց տրվում են քրեական հետապնդումները դադարեցնելու հավաստիքներ կամ խոստումներ։ Առանձին դեպքերում արվում են պնդումներ առ այն, որ վերջին տարիներին հատկապես համայնքապետերի ներգրավմամբ քննվող քրեական գործերն ունեն քաղաքական  երանգավորում և իրենք ունեն փաստեր, որոնց մասին չեն հայտնում անձանց համար խնդիրներ չստեղծելու նկատառումով։

 Այս առնչությամբ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը.

1. Շատ հստակ է՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն ունեն քաղաքական զսպվածության պարտականություն և դրա ցանկացած բնույթի խախտում հետապնդվում է օրենքով:

 Որևէ իրավապահ մարմնի ներկայացուցչի կողմից այլևայլ (այդ թվում՝ քաղաքական) նպատակներով քրեական հետապնդումների դադարեցման մասին խոստումներ տալն ինքնին քրեորեն հետապնդելի արարք է։ Ինչպես ընտրություններում ներգրավված բոլոր սուբյեկտներին, այնպես էլ նման հնարավոր խոստումներ ստացող քաղաքացիներին կոչ ենք անում նման դրսևորումների առերեսվելու դեպքում այդ մասին անհապաղ հայտնել ՀՀ դատախազությանը։ Ստանձնելով ընտրություների օրինականության ապահովման առաքելությունը՝ Դատախազությունը երաշխավորում է այդ անձանց իրավունքների և անվտանգության լիարարժեք պաշտպանությունը՝ միաժամանակ վստահեցնելով, որ կապահովվի նման արարքներ թույլ տվող պաշտոնատար անձանց գործողություններին իրավական անաչառ գնահատական տալն ու քրեական պատասխանատվության ենթարկումը։ Միաժամանակ հարկ ենք համարում հիշեցնել, որ հանցագործության փաստի մասին տեղեկացված լինելը և այդ մասին սահմանված ընթացակարգով իրավապահ մարմիններին չհայտնելը ոչ միայն արգահատելի է, այլ նաև հանցավոր անգործություն է և հեռու է քաղաքացիական կեցվածքից։

2. Որևէ քաղաքական ուժի ներկայացուցչի, որևէ ֆիզիկական անձի կողմից իրավապահ մարմինների անունից նման բնույթի խոստումներ տալը, նախ, ի սկզբանե անլուրջ է, առնվազն կեղծիք և խաբեություն, ապա՝ համապատասխան դրսևորումների դեպքում արժանանալու է իրավական կոշտ գնահատականի:

3. Անհասկանալի և անթույլատրելի է քրեական գործերի, հետապնդումների քաղաքականացվածության մասին ապրիորի նման պնդումներ անել՝ առանց ակնհայտորեն տեղյակ լինելու այդ գործերի հիմքը կազմող փաստակազմի և ապացուցողական բազայի վերաբերյալ։ Նախընտրական շրջանում նման պնդումներն առավելապես կարող են ընկալվել որպես ինքնին քրեական  հետապնդումներից ազատելու թաքնված խոստում կամ ուղերձ, ինչն անթույլատրելի է։

Ելնելով վերոնշյալից՝ կրկին կոչ ենք անում առանց կոնկրետացումների և փաստերի ներկայացման՝ քրեական վարույթների վերաբերյալ գնահատողական դատողությունները չդարձնել նախընտրական քարոզչական գործիք, իսկ կոնկրետ տվյալների առկայության դեպքում գործակցել իրավապահ մարմինների հետ։

 Ի վերջո, օրինական, ժողովրդավարական և հանցավոր ընտրախախտումներից զերծ ընտրությունների անցկացումը յուրաքանչյուր քաղաքացու, ընտրություներին մասնակցող յուրաքանչյուր սուբյեկտի խնդիրն է»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Առաջիկա 6 ամիսների ընթացքում Երեւան կմտարակարարվի եւս 50 ավտոբուս

Հաջորդը

Վաղարշակ Հարությունյանն ու Ռուստամ Մուրադովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ

Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք…
Դիտել

Հակոբ Արշակյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Starmus VI»-ի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի ամփոփիչ նիստը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Starmus VI. 50 տարի Մարսի վրա» 6-րդ փառատոնի կազմակերպչական աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի…

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. կա մեկ վիրավոր

Սեպտեմբերի 21-ին, ժամը 20:00-ի սահմաններում  Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share