Իրավիճակը Արցախում. ՊԲ ստորաբաժանումները համապատասխան քայլեր են ձեռնարկում

Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն: Նրանք միևնույն ժամանակ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց վերադարձը ելման դիրք: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Դրան զուգահեռ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ձեռնարկել ու ձեռնարկում են համապատասխան քայլեր՝ կանխելու ադրբեջանական հնարավոր հետագա սադրանքները և, անհրաժեշտության դեպքում, ապահովելու տվյալ լեռնային ճանապարհի անվտանգ կիրառումը:

Արցախի իշխանությունները մշտական կապի մեջ են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ իրավիճակի կարգավորման ուղղությամբ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու նպատակով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Եվրո-2024. Հայաստանը պարտվեց Թուրքիային

Հաջորդը

Ակնկալում ենք, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը գործնական քայլեր կձեռնարկի. Արցախի ԱԳՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Օդի ջերմաստիճանը 13-ին, 14-ի գիշերն կնվազի 5-7 աստիճանով

Ապրիլի 13-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Հանրապետության…
Դիտել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահի տեղակալ Վիտալի Մարկելովին:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share