Լավրովը գալիս է Հայաստան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր երկօրյա այցով ժամանում է Երևան։ Նա հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարության հետ:

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ հանդիպումների ընթացքում նախատեսվում է հանգամանորեն քննարկել երկկողմ և տարածաշրջանային գործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային հարթակներում:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ Զախարովան տեղեկացրել է նաեւ, որ բանակցություններում քննարկման առաջնային թեման լինելու է Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը:

Մայիսի 10-11-ը ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կլինի Ադրբեջանում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Միասնական պետք է լինենք և մարտունեցիներին իրենց ազնիվ պայքարում չթողնենք մենակ․ Սոֆյա Հովսեփյան

Հաջորդը

Կատարվել է 3954 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 493 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ՀՕՊ ուժերը կասեցրել են ԱԹՍ-ի մուտքը երկրի օդային տարածք

Հուլիսի 23-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները, համապատասխան գործողություններով, կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով…
Դիտել

Խստորեն դատապարտում ենք Բաքվի դատարանի ապօրինի վճիռը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը հայ ռազմագերիներին և առևանգված քաղաքացիներին կեղծ մեղադրանքներ առաջադրելու անընդունելիության վերաբերյալ «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից…
Դիտել

Հայաստանը երկու հորիզոնականով բարելավել է դիրքը

Հայաստանը The Heritage Foundation-ի տնտեսական ազատության 2021 թվականի համաթվում երկու հորիզոնականով բարելավել է դիրքերը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, առավելագույն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share