Խորապես մտահոգված ենք գերեվարված հայերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հաղորդագրություններով․ «Freedom House»

«Ֆրիդոմ հաուս» իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել սերտորեն աջակցել ՄԻԵԴ-ի ջանքերին` հետաքննելու հայ ձերբակալվածների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ հաղորդումների վավերականությունը` անկախ նրանց կարգավիճակից, և ապահովելու, որ դեռ անազատության մեջ գտնվող անձինք ունենան բոլոր պաշտպանությունները։

«Մենք խորապես մտահոգված ենք վերջերս տեղի ունեցած զինված հակամարտությունից հետո Ադրբեջանի կողմից գերեվարված հայերի նկատմամբ անմարդկային և դաժան վերաբերմունքի, ներառյալ՝ կտտանքների մասին հաղորդագրություններով:

Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում ամբողջ ծավալով գործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ գերեվարված հայերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին հաղորդագրությունները հետաքննելու հարցում՝ անկախ նրանց կարգավիճակից և ապահովել պահվող անձանց պաշտպանությունը՝ միջազգային մարդասիրական իրավունքների պահանջների համաձայն, ներառյալ պաշտպանությունը կտտանքներից և անմարդկային վերաբերմունքից:

Որպես երկիր, որը ստորագրել է Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիան, Ադրբեջանը պարտավոր է տրամադրել հարցվող ամբողջ տեղեկատվությունը, որպեսզի նպաստի այս լուրջ հարցերի թափանցիկ հետաքննությանը»,- նշված է կազմակերպության հայտարարությունում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երեկ կատարվել է 3892 թեստավորում

Հաջորդը

1994 թ. մայիսի 12-ի հրադադարի համաձայնագրի վերաբերյալ Արցախի ԱԳՆ հայտարարությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Նորոգվելու է Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ տրանսպորտային հանգույցը

Ապրիլի 1-ից հատվածաբար նորոգվելու է Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ (Լամբադա) տրանսպորտային հանգույցը։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Ազատության…
Դիտել

Նախագահը չի ստորագրելու օրենքը, բայց և չի դիմելու Սահմանադրական դատարան

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share