Կան փակ ավտոճանապարհներ

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Փակ է նաեւ Վարդենյաց լեռնանցքը՝ կցորդիչ բեռնատարների համար: Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում։

Կոտայքի և Լոռու, Արագածոտնի (բացի Թալին քաղաքից) մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ քաղաքներում, Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր ճանապարհահատվածում տեղում է ձյուն։ Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում գետնաբուք է։

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում մառախուղ է։ Շիրակի մարզի Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհին, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է նաեւ, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 430 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ճգնաժամի լուծումը միայն երկխոսության միջոցով

Հաջորդը

Այսօր որոնողական աշխատանքները կշարունակվեն

Առնչվող նյութեր
Դիտել

Նոր բաժանմունք՝ պրոֆեսիոնալ թիմով և վերջին սերնդի սարքավորումներով

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Սրտաբանության կլինիկայում նոր բաժանմունք է ստեղծվել: Ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունքում այսուհետև կիրականացվեն ներսրտային հետազոտություններ և միջամտություններ…
Դիտել

Մասնակի այրվել է Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքի միջնակարգ դպրոցը

Փետրվարի 7-ին ժամը 03:20-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Առաջաձոր համայնքի տարածքում հրդեհ…
Դիտել

Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը կանցկացվի Երևանում

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է գալիք տարվա մրցաշարերի պաշտոնական օրացույցային պլանը, որտեղ նշված է, որ 2023 թվականի ծանրամարտի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share