Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 50-ի. ԱՆ

Մարտի 13-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 50-ի։ Նրանցից 3-ը հոսպիտալացված է, 19-ը չի հոսպիտալացվել, 28-ը դուրս է գրվել:

Հոսպիտալացված հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության, 1-ի վիճակը՝ ծանր: Հիվանդներից 34-ը երեխաներ են 3 ամսականից մինչև 16 տարեկան, 16-ը մեծահասակ՝ 21-ից 64 տարեկան:

Հիվանդներից 44-ը կարմրուկի դեմ պատվաստված չէ, 4-ը՝ պատվաստված է 1 դեղաչափով, 2-ը՝ 2 դեղաչափով: Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար: 

Կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին: Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայտնի է Օսկարի լավագույն ֆիլմը

Հաջորդը

Նավալնիի մասին ֆիլմն Օսկար մրցանակ է ստացել

Առնչվող նյութեր
Դիտել

Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի թողարկումը.ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «ԴԻԵՏ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Լոռու մարզ, քաղաք Վանաձոր)…
Դիտել

Պատերազմին առնչվող հանցագործություններ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության տվյալով զոհված զինծառայողների հարազատների կողմից ստացվել է 2020թ.-ի սեպտեմբերի 27-ից սկսված 44-օրյա պատերազմին առնչվող…
Դիտել

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման կանոնների խախտման համար տուգանքի չափերը կխստացվեն

ՀՀ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր…
Դիտել

Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նորոգման աշխատանքները կշարունակվեն 2023 թվականին

Պետական ֆինանսավորմամբ իրականացվող ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նորոգման և ամրակայման աշխատանքները…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share