Հատուկ անդրադարձ է կատարվել Սյունիքում իրականացվող անվտանգության միջոցառումներին

Մարտի 23-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հեռախոսազրույցը։

Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայկական զինված ուժերում մեկնարկած լայնածավալ բարեփոխումների հիմնական ուղղությունները, հայ-ռուսական ռազմական գործակցության, մասնավորապես՝ համատեղ զորախմբերի միասնական գործողությունների հետ կապված հարցեր, նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքը։

Հեռախոսազրույցի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել Սյունիքում իրականացվող անվտանգության միջոցառումներին։

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

2.5 տարի անց «Մարտի 1»-ի գործով դատավարությունը մտավ դատաքննության փուլ

Հաջորդը

Ռազմական գործողությունների ավարտից հետո ձերբակալված անձինք պատասխան կտան օրենքի առաջ․ Ադրբեջանի ԱԳՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Իրանը կրկին պնդում է, որ զենք չի ուղարկել Ռուսաստանին

«Ռուսաստանի հետ Իրանի համագործակցությունը հիմնված է ընդհանուր շահերի վրա և ուղղված չէ երրորդ երկրների դեմ»,-երկուշաբթի օրը մամուլի ասուլիսում…
Դիտել

Ձնամաքրման աշխատանքներին ներգրավված է 58 միավոր տեխնիկա

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են ձնամաքրման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից։ Հունվարի 20 -ին սկսված ձյան…
Դիտել

ՄՊՀ-ն Yandex.taxi և Yandex.Eats-ի նկատմամբ վարույթ է հարուցել

ՄՊՀ-ն «Յանդեքս․Տաքսի ԷյԷմ» և «Յանդեքս Սնունդ ԷյԷմ» ՍՊԸ-ների նկատմամբ անբարեխիղճ մրցակցության առերևույթ հատկանիշներով հարուցել է վարույթ Մրցակցության պաշտպանության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share