Հարցաքննությունը հարցազրույց չէ, որ պատրաստ լինեմ կամ չլինեմ․անհրաժեշտության դեպքում կներկայանամ․ Ավանեսյան

«Եթե նախաքննությունը հարմար գտնի հարցաքննել, դա վերաբերում է ոչ միայն ինձ, այլ որևէ անձի, ապա կհրավիրի ու կհարցաքննի։ Կարծում եմ՝ հարցաքննությունը հարցազրույց չէ, որ պատրաստ լինեմ կամ չլինեմ։ Անհրաժեշտության դեպքում միանշանակ կներկայանամ»,- հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով քովիդի համավարակի ընթացքում տեղի ունեցած ենթադրյալ չարաշահումների գործին։ Նա նշել է, որ հարկավոր է պահպանել անմեղության կանխավարկածն ու խոսել փաստագրված հանգամանքի մասին, երբ կլինի վերջին ատյանի դատական ակտը։

Ավանեսյանն անդրադարձել է նաև հաշվեքննիչ պալատի ուսումնասիրություններին, որոնք էլ քրեական գործ հարուցելու հիմք էին հանդիսացել. 

«Երբ հաշվեքննիչ պալատը ներկայացրել էր բազմածավալ իր դիտարկումները, ես մանրակրկիտ անդրադարձա առաջ քաշած բոլոր հարցերին։ Բայց մենք բոլորս հասկանում ենք, որ պալատի զեկույցի հիման վրա պետք է հաջորդ էտապներ լինեն՝ հասկանալու, թե նման փաստեր տեղի ունեցել են, թե ոչ»,- նշել է նախարարը։

Ավանեսյանը նաև խոսել է կորոնավիրուսի համավարակի ընթացքում բժշկական կենտրոնների ֆինանսավորման մասին. 

«Քովիդի ամբողջ ընթացքում ֆինանսական հատկացումներ եղել են քովիդ սպասարկող բոլոր բժշկական կենտրոններին, 2021թ. ևս շարունակվում էր քովիդի համավարակը։ Այդ ընթացքում էլ «Մեդլայն»-ն ընդգրկված եղել է»,- ասել է Անահիտ Ավանեսյանը։

Հարցին՝ մտահոգվա՞ծ եք, որ քրեական գործը կհասնի նախարարներին, Ավանեսյանն ասել է. «Ամենևին»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Զինծառայողներին տեղափոխող մեքենան 15 մետր գլորվել է․ հոսպիտալ է տեղափոխվել 4 զինծառայող

Հաջորդը

Վարչապետը հանձնարարել է ԼՂ-ի տեղահանվածների հարցով բանակցություններ սկսել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Կոչ եմ անում բոլորիդ ցուցաբերել զգոնություն և զսպվածություն. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի կոչը. Լինելով Արցախի Հանրապետության քաղաքացի և Ազգային ժողովի նախագահ՝ միշտ պայքարել եմ Արցախի Հանրապետության…
Դիտել

Լևոն Զուրաբյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ…
Դիտել

Մեկնարկել են Սուրեն Պապիկյանի շրջայցերը ՊՆ բոլոր զորամասեր

Մեկնարկել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի շրջայցերը ՊՆ բոլորզորամիավորումներ ու զորամասեր։ Դրանք լինելու են շարունակական և կրելու են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share