ՀՀ ՍԴ նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանին

ՀՀ Սահնամանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին։

Սահմանադրական դատարանի նախագահը՝ ողջունելով Բարձր դատարան այցը, շնորհավորել է դեսպան Քվինիին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, ընդգծելով նրա գործունեության կարևորությունը՝ աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում արձանագրվող բարդ գործընթացների ժամանակաշրջանում։

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի և ԱՄՆ դեսպանության միջև հաստատված ամուր գործընկերային կապերին, Արման Դիլանյանը հույս է հայտնել, որ դեսպան Քրիստինա Քվինիի պաշտոնավարման ընթացքում այդ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ընդլայնվել:

«Որպես Հայաստանի Բարձր դատարան, մեր հանձնառությունն է ապահովել ժողովրդավարության, ինքիշխանության, ազատության և իրավունքի գերակայության անշեղ ամրապնդումը մեր երկրում»,- նշել է ՍԴ նախագահը։ Արման Դիլանյանը բարձր է գնահատել ԱՄՆ գործընկերների կողմից համակարգային բարեփոխումներին շարունակական աջակցությունը՝ ի նպաստ Սահմանադրական դատարանի՝ որպես պետական կառավարման ինստիտուտի կարողությունների ամրապնդմանն ու ինստիտուցիոնալ անկախության խթանմանը։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ տպավորված է ՀՀ դատաիրավական համակարգում վերջին տարիներին իրականացվող բարեփոխումներով, հատկանշական համարելով, որ ժողովրդավարական արժեքները խարսխվում են ամուր դատաիրավական համակարգի վրա։

Տիկին Քվինին մեծապես կարևորել է Սահմանադրական դատարանի և ԱՄՆ դեսպանատան, տարբեր գործակալությունների միջև արդեն իսկ առկա համագործակցության դրական փորձը և պատրաստակամություն հայտնել աջակցել դրանց շարունակականության ապահովմանը։

Քննարկման ընթացքում կողմերն ընդգծել են հայ-ամերկյան «Դատական դիվանագիտության» զարգացման անհրաժեշտությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքներ իրականացնել ՀՀ Սահմանադրական դատարանի և ԱՄՆ Գերագույն դատարանի միջև համագործակցությունն ու երկխոսությունը վերականգնելու և ակտիվացնելու ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նոր անտառ՝ հայկական դրամի 30-ամյակի առթիվ

Հաջորդը

Առողջապահության ոլորտում հայ-հնդկական գործակցության համար նոր էջ կբացվի

Առնչվող նյութեր
Դիտել

Եթե Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսություն տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու. Ալեն Սիմոնյան

«Եթե Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսություն տեղի չունենա, խնդիրը, նույնիսկ Ադրբեջանի տեսակետից, չի լուծվելու։ Այլ տարբերակը ցեղասպանությունն է», – այսօր…
Դիտել

Նախագահը գրառում է արել Եղիսաբեթ 2-րդի մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների գրքում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Բրիտանական դեսպանատուն և գրառում կատարել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ…
Դիտել

Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդականը քննարկել են գործակցության հարցեր

Հունիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը  հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, ռազմական գրասենյակի ղեկավար,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share