Մարդիկ ուզո՞ւմ են ավարտին հասցնել այն «առաքելությունը», որ ավարտին չի հասցրել ադրբեջանական բեկորը․ Փաշինյան

Մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Աշոտ Փաշինյանի առևանգման գործով զոհվածի մայր Գայանե Հակոբյանին կալանավորելու վերաբերյալ հարցին։ Վարչապետը նշել է, որ հարցն ունի 3 հարթություն՝ իրավական, բարոյական և քաղաքական։

Վարչապետի խոսքով՝ այս օրերին էլ շատ է խոսվում նահատակների, նրանց ծնողների մասին․ «Ծնկի եմ գալիս մեր բոլոր նահատակների առաջ, խոնարհվում եմ բոլոր ծնողների առաջ՝ առանց բացառության։ Հիմա անդրադառնամ բարոյական կողմին։ Դեպքը տեղի է ունեցել ՀՀ քաղաքացի Աշոտ Փաշինյանի հետ․ ո՞վ է ՀՀ քաղաքացի Աշոտ Փաշինյանը, մի քաղաքացի, ով 2020-ի պատերազմի ժամանակ որպես կամավոր զինվորագրվել է բանակին, ընդ որում ՀՀ օրենսդրության համաձայն ինքը զորակոչի ենթակա չի եղել, որովհետև նոր էր ավարտել զինվորական ծառայությունը։ Բնականաբար, այդ որոշումը քննարկել է իր ընտանիքի հետ՝ իր հոր  և մոր։ Այդ պահին ինքը եղել է ՀՀ վարչապետի որդի և իր որոշումը կայացրել է, զորակոչվել է, գնացել է առաջնագիծ։ Եվ մարտական մի գործողության ժամանակ հրթիռակոծության կամ հրետակոծության տակ է ընկել և դրա ժամանակ իր ծառայակից ընկերը զոհվել է։ Ես կարծում եմ՝ պարզ է բոլորիդ, որ ոչ ոք որոշում չի կայացրել, որ Աշոտ Փաշինյանը պետք է չզոհվի։ Ոչ ոք չէր կարող որոշել կանխորոշել, որ այդ բեկորը չի սպանելու իմ որդուն։ Ուզում եմ մի հարց տալ, եթե այդ բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին՝ նա կլիներ հերոս, իսկ, եթե չի սպանել այդ բեկորը և միլիմետրերով անցել է իր կողքով, նա դառնում է հակահերո՞ս։ Եթե այդ բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, Աննա Հակոբյանը կլիներ հերոսածին մայր, իսկ հիմա Աննա Հակոբյանը հերոսածին մայր չէ՞։  Առավել ևս այն պայմաններում, որ այդ նույն ժամանակ Աննա Հակոբյանը գտնվում էր առաջնագծում՝ զենքը ձեռքին։ Մարդիկ ուզում են ավարտին հասցնել այն «առաքելությունը», որ ավարտին չի հասցրել ադրբեջանական բեկորը»։ 

Մանրամասները տեսանյութում․

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՀ ԱԺ նախագահը ողջունել է Կոռնիձորի հանրահավաքի մասնակիցներին

Հաջորդը

ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչները Երևանում են

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր…
Դիտել

Արարատ Միրզոյանը մասնակցել է Հարավային Կովկասին նվիրված քննարկմանը

Փետրվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Գերմանիայի միջազգային գործակցության ընկերության (GIZ)…
Դիտել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների հայտարարությունը

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը բոլորիս կանգնեցրել է աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նոր մարտահրավերները հաղթահարելու, անվտանգության սպառնալիքները դիմագրավելու…
Դիտել

Իրավապահ մարմինների ներկայացուցիչներն ունեն քաղաքական զսպվածության պարտականություն և դրա ցանկացած բնույթի խախտում հետապնդվում է օրենքով․ ՀՀ դատախազություն

Հայաստանի Հանրապետության դատախազության հայտարարությունը․ «Վերջին օրերին առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ներկայացուցիչներից հաճախակի հնչում են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share