Մխիթարյանը ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի և լավագույն գոլի հեղինակի հավակնորդ է

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը հավակնում է դառնալ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն գոլի հեղինակ։ Այս մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» 34-ամյա կիսապաշտպանը գոլի հեղինակ էր դարձել իտալական «Միլանի» դեմ ՉԼ կիսաեզրափակիչի առաջին խաղում: Մխիթարյանը ճանաչվել էր խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են նաև Մադրիդի «Ռեալի» բրազիլացի եզրային հարձակվող Վինիսիուսը, «Ինտերի» իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան և Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն:

Բացի Մխիթարյանից, շաբաթվա լավագույն գոլի հեղինակի կոչմանը հավակնում են նաև Վինիսիուսը, Դե Բրույնեն և «Ինտերի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Նեմեսիսի» արձանը չի ապամոնտաժվելու». Տիգրան Ավինյան

Հաջորդը

Աննա Վարդապետյանի հրամանով՝ դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանը կարող է մետրերի ճշգրտությամբ ցույց տալ, թե որտեղով է անցնում հայ-ադրբեջանական սահմանը. Ալեն Սիմոնյան

«Մինչ այս պահը քարտեզների հետ կապված խնդիր կա». հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի՝…
Դիտել

Ծանրամարտ. Հայաստանը նվաճեց չեմպիոնի առաջին կոչումը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ 67 կգ քաշային կարգում ասյօր մրցահարթակ է դուրս…
Դիտել

Կնոջ և նրա երկու երեխաների սպանության կասկածանքով կա ձերբակալված. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ և անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Պեմզաշեն գյուղի՝ 31-ամյա…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share