Նոր հիմնված անասնաֆերմայում բուծվում են Հոլշտեյն ցեղատեսակի խոշոր եղջերավոր կենդանիներ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մայիսի 8-ին այցելել է Վեդի խոշորացված համայնքում նոր հիմնված անասնաֆերմա։

Համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և պատգամավոր Ռուստամ Բաքոյանը շրջել են անասնապահական համալիրի տարածքում, ծանոթացել կենդանիների խնամքի, կերակրման, վերարտադրության պայմաններին, քննարկել ֆերմայի գործունեությանը վերաբերող հարցեր։

Անասնաֆերմայում այս պահին պահվում և բուծվում են 130 Հոլշտեյն ցեղատեսակի խոշոր եղջերավոր կենդանիներ, 130 հորթ, ևս 100 գլուխ Սիմենթալ ցեղատեսակի կենդանիներ։

Առաջիկայում նախատեսվում է հիմնել նաև կաթի վերամշակման արտադրամաս։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գյումրիի 54-ամյա բնակչի սպանության գործով մեղադրանք է ներկայացվել երկու համաքաղաքացիներին

Հաջորդը

Մեքենան ընկել է Սևանա լիճը

Առնչվող նյութեր
Դիտել

Ինչպիսի եղանակ է կանխատեսվում դեկտեմբերին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMC-ն հրապարակել է դեկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրն ու եղանակային կանխատեսումը Դեկտեմբերին օդի միջին ամսական…
Դիտել

Մոտ 80 տոննա բեռ է առաքվել Քարվաճառի շրջան․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել բեռների տարանցումն այն տարածքների միջև, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել 2020…
Դիտել

Պատմության մեջ առաջին անգամ ապահովել ենք 1 միլիարդ դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ. Քերոբյան

Հայաստանի տնտեսությունը այս մեկ տարվա ընթացքում բավականին բուռն զարգացում է ապրել և անցած տարվա տվյալներով 12,6 տոկոս աճ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share