Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցում հնչեցված կոչերը. ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար

Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանի մեկնաբանությունը Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիայի վերաբերյալ տարեկան բանաձև-զեկույցի ընդունման վերաբերյալ.

«Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցում հնչեցված կոչերը, ի մասնավորի՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և զերծ մնալու հայատյաց քարոզչությունից։

Հորդորում ենք Թուրքիային հարգել այդ և մյուս կոչերը, ներառյալ՝ զերծ մնալու որևէ գործողությունից կամ հռետորաբանությունից, որը կարող է ավելի սրել լարվածությունը Հարավային Կովկասում, ինչպես նաև պաշտպանելու Թուրքիայում ապրող էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայկական ծագում ունեցող քաղաքացիների և քրիստոնյաների իրավունքները և անհապաղ ընդունելու խտրականությունն արգելող համապարփակ օրենսդրություն:

Հարկ ենք համարում շեշտել, որ Եվրոպական խորհրդարանի բանաձևում խստորեն դատապարտվում է Հյուսիսային Սիրիայում տեղակայված ջիհադիստ խմբերից զինյալների և վարձկանների տեղափոխումը Լիբիա և ԼՂ հակամարտության գոտի։

Ուշագրավ է, որ Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին և ԵՄ անդամ երկրներին կոչ է անում ուսումնասիրելու Գորշ գայլեր ծայրահեղական շարժումն ահաբեկչական կազմակերպությունների՝ ԵՄ ցանկում ներառելու հնարավորությունը և արգելելու դրա ճյուղային կառույցների գործունեությունը ԵՄ երկրներում:

ԵՄ-ին ու անդամ երկրներին նաև կոչ է արվում ուշադրությամբ հետևելու նրանց գործունեությանը և հակազդելու դրանց հնարավոր ազդեցությանը, որը սպառնալիք է հատկապես հայկական, քրդական ու հունական ծագում ունեցող քաղաքացիների և տվյալ կազմակերպության կողմից այլախոհ համարվող ցանկացած անձի համար»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սպասվում է անձրև և ամպրոպ

Հաջորդը

Այսօր աշխարհահռչակ մաեստրո Շառլ Ազնավուրը կդառնար 97 տարեկան

Առնչվող նյութեր
Դիտել

Հիմնանորոգվել է ավելի քան 50 տարի առաջ կառուցված «Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը»

2022 թվականին համայնքային բյուջեի միջոցներով հիմնանորոգման աշխատանքներ են կատարվել 1970-ական թվականներին շահագործման հանձնված «Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան…
Դիտել

Կատարվել է 3470 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 760 նոր դեպք

Ապրիլի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 197873 դեպք, որոնցից 177601-ն` առողջացած, 3627-ը` մահվան ելքով:…
Դիտել

Վարչապետը մասնակցել է Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությանը

ՀՀ կառավարությունից հայտնում են, վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է…
Դիտել

Վահագն Խաչատուրյանը ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հատուկ նիստում Վահագն Խաչատուրյանը երդմամբ ստանձնեց Հանրապետության նախագահի պաշտոնը: ՀՀ 5-րդ նախագահ Վահագն Խաչատուրյանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share