Ռուսաստանը պատրաստ է օգնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին Լեռնային Ղարաբաղում աշխատանքների ժամանակ. Լավրով

Մոսկվան պատրաստ է պայմաններ ստեղծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանման աշխատանքների շրջանակում: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն որպես միջազգային մշակութային ժառանգության պահպանման համար պատասխանատու կազմակերպություն, նույնպես շահագրգռված է մասնակցելու այդ ջանքերին: Մենք պատրաստ ենք օգնելու ստեղծել պայմաններ, որոնք դա հնարավոր կդարձնեն: Բնականաբար, մենք պետք է հաշվի առնենք այս հարցում դրա վերաբերյալ պայմանավորվածությունները, շահագրգիռ կողմերի դիրքորոշումը», – ասել է Լավրովը:

«Պատերազմի հումանիտար հետևանքների լուծման հետ կապված հարցեր. դուք հիշատակել եք ռազմագերիներին, պատմական ժառանգության հետ կապված որևէ չարաշահում թույլ չտալու մասին. մենք ցանկանում ենք օգնել այս ամենը հնարավորինս կառուցողական լուծելու հարցում»,- ընդգծել է նա:

Ինչպես նշել է նախարարը, Ռուսաստանը կշարունակի իր ներդրումն ունենալ, որպեսզի Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համաձայնագրերը Ղարաբաղի վերաբերյալ իրականացվեն «կառուցողական արդյունքին նպաստող» պայմաններում:

Լավրովը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանի Դաշնությունն աջակցում է այն ձեռնարկություններին, որոնք պատրաստ են աշխատել Լեռնային Ղարաբաղում.

«Մենք խրախուսում ենք մեր ընկերություններին մասնակցել վերականգնման աշխատանքներին, ձեր կողմից նախանշված ծրագրերին», ասել է Լավրովը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լավրովն ու Ալիևը բանակցել են

Հաջորդը

ՌԴ ռազմական ոստիկանությունը պարեկություն է իրականացնում Լաչինի միջանցքում

Առնչվող նյութեր
Դիտել

149 ընտրատեղամասերի նախնական արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 149 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների մասին նախնական տեղեկատվությունը: «Արդար Հայաստան» կուսակցություն՝ 89 ձայն, 0.37% «Հայ…
Դիտել

Խաղաղության պայմանագիր ստորագրելը կառավարության առաջնահերթություններից է. Վահան Հունանյան

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share