Ռուսաստանի զինվորականները սկսել են վերադառնալ մշատական ռազմակայաններ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանի զինվորականները, որոնք մասնակցել են Ղրիմի զորավարժություններին, սկսել են վերադառնալ իրենց մշտական ռազմակայաններ:

«Ապրիլի 23-ին Հարավային ռազմական օկրուգի եւ Օդադեսանտային զորքերի ուժերը, որոնք գործի են դրվել մարտունակության անակնկալ ստուգման միջոցառումներում, սկսել են վերադառնալ մշտական տեղաբաշխման կետեր»,-ասել են ռազմական գերատեսչությունում:

«Ներկայում ռազմական ստորաբաժանումները եւ միավորումները երթեր են կատարում բեռնման երկաթուղային կայարաններ եւ օդաթռիչքարաններ, իրականացնում են դեսանտային նավերի, երկաթուղային հարթակների եւ ավիացիայի ռազմա-տրանսպորտային ինքնաթիռների բեռնում»,-ասել են ՌԴ պաշտպանության նախարարությունում: Զորավարժություններից հետո Ղրիմից նաեւ կհեռանան Հարավային ռազմական օկրուգի քիմպաշտպանության զորքերը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կա որոշակի միտում Հայաստանի Հանրապետությունը բաժանելու մասերի․ Լիլիթ Մակունց

Հաջորդը

Ադրբեջանական կողմը Մարտակերտի ուղղությունից 3 աճյուն է փոխանցել հայկական կողմին

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ-ն կարևորում է ԱՄՆ ներգրավվածությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները այսօր նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը․ «Անկախությունից ի…
Դիտել

Ադրբեջանն արդեն 30 տարի է իր սպառնալիքներով փակ է պահում Ստեփանակերտի օդանավակայանը․ Գեղամ Ստեփանյան

Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և անվտանգության խոստումներ տվող Ադրբեջանն արդեն 30 տարի է իր սպառնալիքներով փակ է պահում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share