«ՍԱ – ՆՐԱՆԻՑ – ՀԻՆ» խորագրով ցուցահանդես` Ազգային պատկերասրահում

Առաջին անգամ Հայաստանում արվեստասերները հնարավորություն ունեն տեսնելու ջրանկարի խոշորագույն վարպետ, ճարտարապետական բնանկարի հիմնադիր Արշակ Ֆեթվաճյանի ստեղծագործությունները։

Ֆեթվաճյանի շուրջ 20 մատիտանկար աշխատանքները առաջիկա 10 օրերի ընթացքում կցուցադրվեն Ազգային պատկերասրահում։ «ՍԱ – ՆՐԱՆԻՑ – ՀԻՆ» խորագրով ցուցահանդեսում տեղ գտած նկարներում հիմնականում պատկերված են Յունեսկոյի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված միջնադարյան վանական համալիրները՝ Հաղպատն ու Սանահինը:

Ցուցահանդեսում ներկայացված են նկարչի՝ Արևմտյան և Արևելյան Հայաստանում 1900-1919 թթ. շրջագայությունների ընթացքում բացառիկ ճշգրտությամբ ստեղծված՝ հայկական եկեղեցիների ու տաճարների ճարտարապետական մանրամասների և զարդաքանդակների անկրկնելի մատիտանկար-վավերագրերը:

Դեռևս 1920-1922 թթ. Լուվրի Դեկորատիվ արվեստների և Լոնդոնի հանրահայտ Վիկտորիա և Ալբերտ թանգարաններում, Բրիտանական ճարտարապետների արքայական ակադեմիայի ինստիտուտում ցուցադրված գծանկարները Հայաստանում ցուցադրվում են առաջին անգամ:

Մատիտանկարները ներկայացնում են վանական հայտնի համալիրների սյուներն ու խոյակները, զարդագոտիներն ու որմնազարդերը, վարդակներն ու լուսամուտները: Ցուցահանդեսում ներկայացված են նաև Հ. Շամշինյանի, Ե. Թադևոսյանի, Փ. Թերլեմեզյանի գեղանկարչական աշխատանքները և Ռ. Բեդրոսովի, Վ. Այվազյանի, Հ. Ալխազյանի գրաֆիկական թերթերը։

«Ժամանակի ընթացքում Ֆեթվաճյանի արձանագրած կոթողներն ավերվել են, և կարելի է համարել, որ մատիտանկարները բացառիկ պատմավավերագրական նյութ են ուսումնասիրողների համար», ասաց Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Չի կարելի այսքան անընկալելի լինել Սյունիքի հարցում. Ռուբեն Մելքոնյան (տեսանյութ)

Հաջորդը

Պայթյուն Երեւանում

Առնչվող նյութեր
Դիտել

Ժամանակավորապես կփակվի Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադան

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության աշխատանքային ծրագրով նախատեսված է իրականացնել Մ. Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադայի նորոգման…
Դիտել

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի հետ

Օգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Վրաստանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share